Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Մեծամորի ատոմակայանն այլևս ժամանակավրեպ է. Գագիկ Ներսիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ներսիսյանը:

-Պարոն Ներսիսյան, օրերս հրապարակվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը, որտեղ էներգետիկ համագործակցության մեջ նախատեսվում է ՀԱԷԿ-ի փակում և ապագործարկում: Նախատեսվում է ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունում՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ ՀՀ էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով: Մեծամորի ատոմակայանի փակման հետ կապված մեծ աղմուկ է բարձրացել: Ինչպե՞ս եք Դուք գնահատում:

-Ես կարծում եմ՝ շատ լավ կլինի, որ Հայաստան-ԵՄ այդպիսի շրջանակային համաձայնագիր ստորագրվի: Մենք մասամբ ռուսական կայսրության ոտքի տակից դուրս կգանք։ Դա, իհարկե, չի լինի ամբողջական, քանի որ այստեղ ռուսական ներկայությունը շատ հզոր է և շատ մեծ: Ատոմակայանի՝ այդպիսի գոյությունն էլ Հայաստանում ուղղակի ռուսների շահերից է բխում, որովհետև այսօր նրանք են կառավարում ատոմակայանը: Ըստ էության, ատոմակայանը պետք է համարել ռուսական հիմնարկություն Հայաստանում: Այս պարագայում մենք պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերենք՝ հասկանալով, որ աշխարհում չկան զարգացող երկրներ, որ ատոմակայան չունենան, ուժեղ էներգետիկա չունենան, բայց այն ատոմակայանը, որ մենք ունենք, այլևս ժամանակավրեպ է: 1995 թվականին մեծ ջանքեր գործադրեցինք, մեծ ռեսուրսներ ծախսեցինք, որ ատոմակայանը վերագործարկվեր և դա տեղի ունեցավ: Հիշենք, որ երբևէ որևէ երկրում կանգնեցրած ատոմակայանը չի վերագործարկվել: Սա միայն Հայաստանում տեղի ունեցավ՝ ի պատիվ մեր էներգետիկների, ատոմագետների և իշխանությունների: Իհարկե մեր ջանքերն են, ափսոս կլիներ, որ փակվեր, բայց քանի որ մեր ատոմակայանը վաղուց ժամանակավրեպ է, տեխնոլոգիաները հնացած են, ինչ-որ բան պետք է մտածել: Ավելին, ես կարծում եմ, որ այս պահին չի դրված ատոմակայանը փակելու հարցը, ինչ-որ ժամանակ կտրամադրվի, և եթե կա հնարավորություն, ապա իհարկե կողմ կլինեմ, որ ատոմակայանը չշարունակի նույն ձևով աշխատել: Չմոռանանք, որ շատ զարգացած երկրներում նույնիսկ քաղաքի կենտրոններում կան ստորգետնյա ատոմակայաններ: Ոչ 1800 մեգավատանոց, բայց կան այդպիսի ատոմակայաններ Լոնդոնում, Փարիզում և այլն: Այսինքն՝ եթե եվրոպացիները բարի կգտնվեն այդպիսի մի բան ստեղծելու, մենք չենք կարող հրաժարվել՝ գոնե էներգետիկ երկիր լինելու մեր գայթակղությունից: Դրա համար մեզ պետք է օգնեն։ Իսկ մեր ատոմակայանն արդեն հին է և նոր ատոմակայան կառուցելուց առաջ պետք է մտածել համապատասխան մասնագետներ ունենալու խնդրի մասին: Կարծում եմ, ինչպես բոլոր մասնագիտություններում, այստեղ էլ մասնագետների անհրաժեշտություն կա։ Ես, օրինակ, քիմիկոս եմ և գիտեմ, որ մասնավորապես քիմիայի բնագավառում ուսանողներ գրեթե չկան, չեն ընդունվում մեր ֆակուլտետները, բացի այդ, նաև կրթողներն են ինձ նման շատ մեծացել: Եվ մենք, անշուշտ, կունենանք որակյալ մասնագետների խնդիր: Կարծում եմ, Եվրոպան այդ հարցերն էլ պետք է դիտարկի:

-Կարծում եք՝ մեր ատոմակայանն այսօր սպառնալի՞ք է ներկայացնում և պետք է նո՞րը կառուցվի:

-Մենք շատ վաղուց մտահոգ ենք, մինչև 2000 թվականն էլ լուրջ մտահոգություններ ենք ունեցել ատոմակայանի հետ կապված, բայց ժամանակ առ ժամանակ ինչ-որ միջոցներ են գտնվում այն վերանորոգելու, կարգավորելու աշխատանքները, և դրանք հսկայական գումարներ են: Եթե նորը լիներ, իհարկե, այդ տեսակ գումարներ չէին ծախսվի: Բարեբախտաբար, մշտական դիտարկումները ՄԱԳԱՏԷ-ի կողմից միշտ դրական են եղել մեր ատոմակայանի հետ կապված, բայց դա չի նշանակում, որ այն պետք է շարունակի մնալ նույն ձևով: Պոտենցիալից մի քիչ էլ ավելի վտանգ կա: Չմոռանանք Չեռնոբիլը: Չեռնոբիլի աղետի պատճառը տեխնոլոգիական պրոբլեմն էր, իսկ մեր ատոմակայանը ուղիղ Չեռնոբիլի նմանակն է, և մենք դա պետք է հաշվի առնենք:

-Կարծում եք՝ եթե մեր ատոմակայանը ամիսներով և տարիներով կանգնի, մեր հէկերը կկարողանա՞ն էներգիա ապահովել:

-Անկեղծ ասած, ես մեր ՀԷԿ-երի արտադրած էներգիան համարում եմ ոչ մի բան, որովհետև դա բնության հաշվին է լինում: Սարսափելի է, երբ տեսնում ես հէկերի արած ավերածությունները, թե ինչպես են գետերի հուները փոխվում, կենդանական աշխարհը, ձկնաշխարհը… սա աղետ է բնության համար: Եթե նման կերպ պետք է շարունակենք ապահովել էներգիա, իհարկե դրան չպետք է համաձայնել։ Անհնար է, որ մենք ընդհանրապես հրաժարվենք ատոմային էներգետիկայից: Անհրաժեշտ է նոր և քաղաքակիրթ ատոմակայան ունենալ: Այլ խնդիր է, որ վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից խոսենք, կամ արևային էներգետիկայից, այն, ինչ մենք բնությունից ունենք և դա բնության համար մեծ վտանգ չի դառնա։ Իսկ հիդրոէներգետիկան արդեն իրեն վաղուց սպառել է որպես այդպիսին, այն էլ Հայաստանի նման երկրի համար: Աշխարհի լավագույն հարստություններից մեկը մեր ջուրն է, որը գետերով է հոսում, և ինչպես տեսնում ենք, մենք այդ ջուրն էլ ենք ավիրում: Ես դրան համաձայն չեմ: Պետք է ունենալ լուրջ էներգետիկ հնարավորություններ, իսկ դա, կարծում եմ, անխուսափելիորեն ատոմային էներգետիկան է, գոնե առաջիկա 100 տարվա համար, որովհետև արևայինի օգտակար գործողության գործակիցը դեռևս բավարար չէ ոչ միայն մեր կարիքների, այլև արտահանող երկիր դառնալու համար։ Իսկ ինչպես հայտնի է, մենք նաև մեր էներգետիկայի որոշակի քանակ արտահանում ենք, ինչը լավ է և՛ տնտեսության, և՛ զարգացման համար, և հարևանները մեզ ավելի լուրջ են վերաբերվում հենց այդ ատոմակայանի շնորհիվ: Եվ մենք չենք կարող հրաժարվել այդ գաղափարից:

-Պետք է հրաժարվե՞լ Ռուսաստանի՝ այդ ոլորտում աջակցությունից։ Այսինքն՝ ատոմակայանը պետք է ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրոպա՞ն կառուցի։

-Ես կողմ եմ, որպեսզի ատոմակայանը լավը լինի, կլինի ռուսական, թե ֆրանսիական, ինձ համար միևնույն է։ Բայց որքան ես գիտեմ, այդպիսի ատոմակայաններ միայն եվրոպացիներն են կարողանում շատ լավ կառուցել: Եթե նույնիսկ ռուսներն են դա անելու, կառավարումը մե՛նք պետք է իրականացնենք: Սրա մասին է խոսքը: Այսինքն՝ էլի չլինի 100 տոկոսով ռուսական ձեռնարկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում