Ադրբեջանական պատվիրակությունը փորձում է օգտագործել ՆԱՏՕ ԽՎ-ն որպես հակառուսական պլատֆորմ, լրագրողների հետ զրույցում ամփոփելով ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներն` ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման՝ ՌԴ թիկունքում, նրանց պատվիրակության բացակայության պարագայում, նման բաներ ասելը, իսկ հետո գնալ եղբայրական համաձայնագրեր կնքել նրանց հետ», – նշեց Էդմոն Մարուքյանը։