Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը կրկին փորձեր է արել հակահայկական հայտարարություններ անելու, ամփոփելով հոկտեմբերի 6-9-ը կայացած վեհաժողովի արդյունքները՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Մեր պատվիրակության աշխատանքները գնահատում եմ արդյունավետ, որովհետև թե′ մեր դիրքորոշումների ներկայացման, թե′ ադրբեջանական քարոզչությանը հակահարված տալու առումով մենք հստակ ձեռքբերումներ ենք ունեցել», – նշեց նա։