Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

«Մի կողմից ասում ենք՝ բուհերը շատ են, մյուս կողմից՝ նոր բուհ ենք հիմնում. աբսուրդ է»

Հոկտեմբերի 12-ին կրթության ոլորտի պատասխանատուները Սերժ Սարգսյանին են ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալու երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի և գործընկեր բուհի կողմից:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:

Հայտնի է, որ Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտի զարգացումը հռչակել է առաջնահերթություն, բայց անգամ այս պայմաններում, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, նոր համալսարան հիմնելը տրամաբանական չէ։ Կարելի էր վերցնել արդեն գործող համալսարաններից որևէ մեկը և այն դարձնել նեղ մասնագիտական։

«Մանրամասներին ծանոթ չեմ, բայց ինչքանով որ տեղյակ եմ՝ Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետ է համագործակցություն սպասվում։ Բայց իմ կարծիքով՝ հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ մի կողմից՝ հայտարարում ենք, որ ունենք ուսանողների փոքր թիվ և բուհերի մեծ թիվ, այդպիսի պաշտոնական հայտարարություն է արվել, բայց մյուս կողմից՝ նոր համալսարան ենք բացում։ Նույն խնդիրը եղավ, երբ որ բացվեց Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ շատ վատ է, որ Հայաստանում չկա համագործակցության մշակույթ։ Ամեն մեկը փորձում է իր իդեան առաջ տանել, մրցակցել ուրիշների հետ, բայց դրանից ոչ մեկը չի շահում, և արդյունք չի գրանցվում։ Այնինչ համագործակցությունը գուցե շատ ավելի լավ արդյունքների հանգեցներ։ «Հիմա հնարավոր է այս համալսարանը բացվի, բայց դրա արդյունքում արդեն գործող բուհերի IT ֆակուլտետները, որոնք այսօր այդ բուհերի սնող աղբյուրներ են, հայտնվեն փաստի առաջ ու փակվեն։ Ես կողմնակից եմ համագործակցության։ Այսինքն՝ գոյություն ունեցող համալսարանները հզորացվեն։ Հայաստանը փոքր երկիր է, մեզ այդքան համալսարաններ պետք չեն»,- նշեց Խաչատրյանը։

Կրթության փորձագետի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե որտեղից է ֆինանսավորվելու համալսարանի հիմնումը։ Եթե դա կատարվի մասնավոր ներդրումների հաշվին, գուցե ինչ-որ տեղ ընկալելի լինի, բայց եթե պարզվի, որ դա իրականացվում է պետբյուջեի հաշվին, ապա դա աբսուրդ կլինի։

«Կստացվի, որ առանց այդ էլ պետական համալսարանների ֆինանսավորումը մի բան չէր, հիմա էլ նոր բեռ ենք դնում պետության վրա։ Սա խնդիր է։ Նույն նախարարությունը հայտարարում է, որ բուհերը շատ են, մյուս կողմից՝ հայեցակարգ է ներկայացնում, որ մի նոր համալսարան հիմնվի։ Չգիտեմ՝ տրամաբանությունը որտեղ է։ Այ, եթե իրենք հիմնավորեն, թե ինչու գոյություն ունեցող համալսարաններում հնարավոր չէ զարգացնել այդ ճյուղը, գուցե հասկանանք։ Իսկ եթե ասում են, որ աշխատակազմը բավարար չէ, ապա մենք կարող ենք արդեն գործող ֆակուլտետներում մի նոր բաժին ավելացնել ու վերապատրաստել այն դասախոսներին, որոնք կարող են զարգացնել ճյուղը կամ Սինոփսիսի նման արդեն գոյություն ունեցող բազայի վրա մի բան անել։ Բայց թող հայեցակարգը, նախագիծը ներկայացվի, նոր առավել մանրամասն հնարավոր կլինի քննարկել»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում