Եվրոպական մի քանի երկրներում միաժամանակ անցկացվել է վրացի անօրինական ներգաղթյալների հայտնաբերման ու հայրենադարձման գործողություն։ Նրանք փորձել են օգտվել ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմից՝ Եվրոպայում մնալու և աշխատանքի տեղավորվելու համար։ Այս մասին հայտնում է svoboda.org-ը։
Գերմանիայից և Հունաստանից հայրենիք են վերադարձվել Վրաստանի 63 քաղաքացիներ։ Անօրինական ներգաղթյալների վերադարձման բոլոր ծախսերը հոգում է վրացական կողմը։ Այդպիսին են ռեադմիսիայի մասին համաձայնագրի պայմանները, որը դարձել է ԵՄ-Վրաստանի առանց վիզա ռեժիմի մասին պայմանագրի անքակտելի մաս։
ԵՄ-ի հետ վիզայի չեղարկման ժամանակվանից ի վեր Վրաստանի մոտ 3000 քաղաքացիներ չեն վերադարձել հայրենիք։