Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամենահետաքրքիր հարցը Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպումից

Ամենահետաքրքիր հարցերից մեկը, որ առաջացնում է նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը, այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպե՞ն ևս մեկ անգամ՝ մինչև 2018 թվականի ապրիլ, երբ Սերժ Սարգսյանը վայր է դնելու նախագահական մանդատը, և առաջին դեմք լինելու է նա, ով կզբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը հավակնում է այդ պաշտոնին, և ինքն անձամբ էլ չի թաքցնում, որ իրադարձությունների որոշակի զարգացումը կարող է ենթադրել նման սցենար: Սակայն առայժմ այդ ամենն անորոշ է, ըստ այդմ էլ հետաքրքիր է՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը վերջի՞նն էր, թե՞ ոչ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հանդիպման մասին Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշվում էր, որ նախագահները արտահայտել են բանակցությունն առաջ մղելու պատրաստակամություն, սակայն չէր նշվում, որ նրանք հայտնել են դրա համար անհրաժեշտության դեպքում կրկին հանդիպելու պատրաստակամություն:

2018 թվականի ապրիլին մնացել է ընդամենը վեց ամիս, իսկ հաշվի առնելով այն, որ Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել գրեթե մեկուկես տարի առաջ, կարող ենք ասել, որ վեց ամիսը, մեղմ ասած, այնքան էլ մեծ ժամկետ չէ: Ըստ այդմ՝ միգուցե սխալվելու շատ քիչ հավանականություն կլինի այն պնդման մեջ, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է լինել վերջինը: Համենայնդեպս, եթե չլինի իրադարձությունների, այսպես ասած, ֆորս-մաժորային զարգացում, Ժնևի հանդիպումից դատելով, այդ թվում և հայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարություններից դատելով՝ նախագահները Ժնևում ըստ էության, այսպես ասած, որոշակիորեն համաձայնեցրել են գալիք վեց ամիսների ընթացքը՝ մինչև Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտը:

Սակայն ինչ է լինելու դրանից հետո՝ հարցը բաց է: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ հենց այդ հարցն է եղել նաև հանդիպման առանցքային շոշափվող թեմաներից մեկը, որովհետև հնարավոր է աչքը փակել և բացել, ու Ղարաբաղյան գործընթացում վեց ամիսն արդեն անցած է, և առաջ է գալիս հարց, թե ո՞վ է լինելու բանակցողը Հայաստանից: Ներկայումս երևի թե այդ հարցի պատասխանի տարբերակները ավելի քննարկելի են Ղարաբաղյան գործընթացում, քան որևէ այլ տարբերակ, որը կարող է առնչվել հակամարտության այս կամ այն դիտանկյանը:

Սերժ Սարգսյանը ներկայացնո՞ւմ է Մինսկի խմբի համանախագահներին փոխարինողի հավանական թեկնածու կամ թեկնածուներ, թե՞ փորձում է նրանց մոտ էլ առաջ մղել իր անփոխարինելիության մտայնությունը: Ալիևն այդ հարցում աջակցո՞ւմ է Սերժ Սարգսյանին, թե՞ հակառակը՝ փորձում է օգտվել իր խանական հնարավորությունից, այսինքն՝ ցմահ նախագահ լինելու սահմանադրական հնարավորությունից, որ ինքն ընձեռել է իրեն Ադրբեջանի Սահմանադրությամբ, և ըստ այդմ չունի այն խնդիրը, որն ունի Սերժ Սարգսյանը:

Մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանը չունի վարչապետի պաշտոնում առաջին դեմք մնալու ներքին խնդիր, և նրա խնդիրը արտաքին հավանությունն է, այսպես ասած՝ արտաքին լեգիտիմություն ապահովելը, ինչում Ղարաբաղյան խնդիրը իհարկե կարող է լինել արդյունավետ խաղաքարտերից մեկը՝ հատկապես, երբ կա Ադրբեջանի խանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում