Tuesday, 23 04 2024
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին

Բրյուսելում ողջունում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի հրապարակումը. «Հուսով ենք, որ մինչև տարվա վերջ կստորագրենք»

Հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում կանցկացվի Եվրոպահայության չորրորդ համագումարը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բրյուսելի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը տեղեկացրեց, որ առաջին հանդիպումը տեղի կունենա Բրյուսելի Հայ տանը՝ հոկտեմբերի 18-ին։ Ողջույնի խոսքով են հանդես գալու Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը, ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Հրանուշ Հակոբյանը, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը։ Հոկտեմբերի 19-ի հանդիպումը նախատեսված է անցկացնել Եվրախորհրդարանում՝ աշխատանքային լեզուն կլինի անգլերենը, ներկա կլինեն նաև եվրոպացի չինովնիկներ, այդ թվում՝ եվրապատգամավորներ Ֆրանգ էնգելը, Մարիա Սփիրաքին։ Հարութ Շիրինյանը տեղեկացրեց, որ համագումարի նպատակն է արծարծել հայության համար կարևոր խնդիրներ՝ Ցեղասպանության ճանաչում, հատուցման խնդիր, հայապահպանման խնդիր, հայոց լեզվի հետ կապված խնդիրները Եվրոպայում, ինչպես նաև խնդիրներ՝ կապված արդբեջանական և թուրքական լոբբիի հետ։ Անդրադարձ է կատարվելու նաև նոյեմբերին նախատեսվող Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։

-Պարոն Շիրինյան, հավանաբար տեղյակ եք, որ օրերս հրապարակվեց համաձայնագրի ամբողջական տարբերակը։ Արդյո՞ք համագումարի ընթացքում կքննարկի նաև այդ համաձայնագրի դրույթները և դրան առնչվող հարցեր։

Այո, համաձայնագիրն ամբողջությամբ հրապարակված է։ Մենք կլոր սեղանին առիթ կունենանք հյուրընկալել Հայաստանի դեսպանին՝ պարոն Թաթուլ Մարգարյանին, ինչպես նաև արևելյան  համագործակցության ներկայացուցչին՝ պարոն Ջիովանի Քրեմոնինիին, իրենք կարծարծեն համաձայնագրի խնդիրը։ Չեմ կարող ասել, թե որքան մանրամասն կքննարկվի, բայց մենք անհամբեր սպասում ենք այդ քննարկմանը։ Մեզ համար իսկապես կարևոր է, որ այս անգամ գործընթացը մինչև վերջ գնա և այդ համաձայնագիրը ստորագրվի։

-Տեղեկություններ կային, որ հնարավոր է համաձայնագրի միայն մի քանի դրույթ հրապարակվի մինչև ստորագրելը, և որ ըստ կանոնադրության՝ ամբողջական տեքստը միայն ստորագրումից հետո հասանելի կլինի։ Տեղեկություն ունե՞ք, թե ինչու որոշվեց հրապարակել ամբողջական տարբերակը։

-Մենք ևս չգիտեինք, որ ամբողջական տարբերակը կհրապարակվի։ Գիտենք, որ ԵՄ ցանկացած համաձայնագիր, բանաձև տարբեր լեզուներով պետք է թարգմանվի, գիտեք, որ Եվրամիության մեջ 27 պետություն կա և այդքան լեզվով պետք է թարգմանվի։ Ինչևէ, արդեն առաջին տարբերակը անգլերենով հրապարակվել է։ Մենք ուրախ ենք, որ հրապարակվել է՝ դա ավելի լավ է նաև հասարակության համար։ Այժմ ուղղակի սպասում ենք՝ հասկանանք, թե ինչ քննարկումներ կլինեն այդ առումով համագումարի ընթացքում։

-Մտահոգություն կա, որ մինչև ԱլԳ գագաթնաժողովը՝ նոյեմբերի 24-ը, համաձայնագիրը չեն հասցնի վավերացնել ԵՄ անդամ բոլոր պետությունները, այդ թվում նաև թարգմանություններն ապահովված չեն լինի։ Կա՞ իսկապես ձգձգման հնարավորություն։

-Ես չեմ կարող այդ անդամ պետությունների կամ թարգմանիչների տեսանկյունից որևէ բան ասել։ Համենայնդեպս, այդպիսի խնդիրներ պատահում են ԵՄ-ի հետ առնչվող տարբեր փաստաթղթերում։ Մենք չենք կարող բացառել, որ նման բան հնարավոր է՝ չնայած այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չունենք։ Դեռ հստակ չէ։ Համենայնդեպս, մենք սպաում ենք և հուսով ենք, որ այս տարվա վերջին բոլոր զարգացումներն ավարտված կլինեն, և երկու կողմերը կստորագրեն փաստաթուղթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում