«Պետք չէ սև կատու փնտրել մութ սենյակում՝ հատկապես, երբ այդ կատուն այնտեղ չկա»,- այսպես արձագանքեց մեր դիտարկմանն այն մասին, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտված չէ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանը չհամաձայնեց այն տեսակետներին, որ Հոկտեմբերի 27-ը Ռուսաստանի հատուկ ծառայությունների օժանդակությամբ է եղել. «Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն ամենալավ հարաբերություններն են ունեցել Ռուսաստանի իշխանությունների հետ։ Ինչի՞ մասին է խոսքը. բոլոր նախկին ծանր հանցագործությունների հետ կապված ասում են՝ ռուսական իմպերիալզիմն է, բայց դա պրիմիտիվ է։ Իրականում նման բան չկա։ Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենասև էջն է, բայց եկեք սթափ լինենք»։
Ըստ մեր զրուցակցի՝ Հոկտեմբերի 27-ի մեղավորները պատժված են: «Նաիրիի ամբիցիաների մասին բոլորը գիտեին, ուսանողական շարժման մեջ եղած մարդկանց նա համարել է շատ ավելի ցածր, քան ինքը, բայց մտածում էր՝ նրանք ավելի շատ բանի են հասել, քան ինքը։ Ամենածանր հանցագործությունները կատարվել են ամենապրիմիտիվ ձևով»,- ասաց Իսագուլյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: