Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԵԱՏՄ գերին

Գերին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում հոկտեմբերի 12-15-ը տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Կարեն Կարապետյանը վարչապետությունը ստանձնելուց հետո հետևողականորեն այցերը սահմանափակում է միայն եվրասիական մայրաքաղաքներով, բացառություն են կազմում Թբիլիսի և Թեհրան կատարած այցերը, որոնք թերևս պայմանավորված են այն հանգամանքով, որ Իրանն ու Վրաստանը հարևան երկրներ են:

Կարեն Կարապետյանի այցերի «աշխարհաքաղաքական» աշխարհագրությունն առնվազն տարակուսելի է` հատկապես նրա իշխանական հավակնությունների ֆոնին, երբ կարևոր հանգամանք է համարվում համաշխարհային ազդեցիկ կենտրոններում վստահելի գործընկերոջ իմիջի ձևավորումը: Կամ էլ` Կարապետյանն ուրույն կարծիք ունի Հայաստանի արտաքին քաղաքականության մասին և մտածում է, որ մեր երկրի հարցերը լուծվում են բացառապես Մոսկվայում: Եթե ճիշտ է այս վարկածը, ապա պատկերացնել կարելի է, թե ինչպիսի հեռանկար է սպասվում այն Հայաստանին, որի պոտենցիալ ղեկավարը լինելու է Կարեն Կարապետյանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովը Հայաստանի համար խիստ էական է նաև ընթացիկ խնդիրների լուծման համատեքստում: Այս հարթակում պետությունների առաջին դեմքերը, կառավարության ղեկավարները հնարավորություն են ստանում կոնտակտներ հաստատել համաշխարհային ֆինանսական հսկաների ներկայացուցիչների հետ` դրանք ծառայեցնելով երկրի շահերին: Համենայնդեպս, Հայաստանի նախկին վարչապետները` Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, մասնակցել են նմանատիպ ժողովներին: Կարեն Կարապետյանը թերևս կարծում է, որ իր իրականացրած քաղաքականությունն այնքան արդյունավետ է, որ Հայաստանը Արևմուտքում բարձր մակարդակով և դրական կերպարով ներկայանալու անհրաժեշտություն չունի: Իհարկե, չի բացառվում հակառակ վարկածը` վարչապետը գուցե մտածում է, որ արևմտյան մայրաքաղաքներում չկան «խամ ականջներ», որոնց կարող է զարմացնել ներդրումային բումի և օպտիմալացման մասին լեգենդներով:

Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ գերբնական ուժեր Կարեն Կարապետյանին դատապարտել են «եվրասիական գերության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում