ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միանգամայն իրատեսական է անվանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի լիարժեք չեղարկումը։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։
«Լիարժեք չեղարկումը հնարավոր է, դա իրական հնարավորություն է, ոմանք կասեն, որ դա շատ հավանական ելք է»,-հայտարարել է Թրամփը լրագրողներին։
Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Սպիտակ տունը կաշխատի կոնգրեսի հետ գործարքի «լուրջ թերությունների» վրա։