Գերմանական Lufthansa ավիաընկերությունը պատրաստ է 500 մլն եվրո առաջարկել սնանկացած ավիափոխադրող Alitalia-ի որոշ ստորաբաժանումների համար։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Հայտնի է նաև, որ Lufthansa-ն ծրագրում է կրճատել աշխատատեղերի քանակը մինչև 6000 և չեղարկել մոտ և միջին չվերթները։ Alitalia-ում այդ տեղեկությունը հրաժարվել են հաստատել կամ հերքել՝ բացատրելով դա նրանով, որ մեկնաբանություններն անհնար են մինչ մրցույթի ավարտը, որի ժամկետը լրանում է հոկտեմբերի 16-ի երեկոյան։
Alitalia-ն սնանկության մասին հայտարարել էր 2017 թվականի մայիսին։