Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Մոսկվան չի ուզում, բայց Նալբանդյանի ու Սարգսյանի անձնական հարցն է՝ եթե չստորագրենք, գլոբուսից դուրս կթռնենք

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, միջազգայնագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստան-Եվրամիություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» հրապարակման որոշիչ հանգամանքն այն է, որ այդ տեքստը ծանոթ լինի Ռուսաստանին: «2013-ին ասում էին՝ Ռուսաստանը դեմ է, որովհետև տեքստը գաղտնի է։ Այս մտահոգություններից ազատվելու համար պետք էր հրապարակել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ս. Գրիգորյանը։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ կարծում է, որ առ այսօր Ռուսաստանը չի ուզում, որ մենք ստորագրենք այդ համաձայնագիրը. «Իրենք չեն ուզում, որ մենք ստորագրենք, ուզում են՝ իրենց կցորդը մնանք։ Դեռ 1.5 ամիս կա՝ պետք է որ հասցնենք։ Այն, որ տեսակետներ են տարածվում՝ տեխնիկական խնդիրներ կան, դա սողանք են թողում, որ ասենք՝ եվրոպացիները չեն հասցնում։ Բայց ես ճիշտ չեմ համարում այդ միտքն օգտագործել, որովհետև բոլորը կհասկանան, որ դա հնարք է»։

Եթե չստորագրենք՝ ի՞նչ կլինի Հայաստան պետության և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ առհասարակ՝ հարցին ի պատասխան միջազգայնագետն ասաց. «Այսպես ասեմ՝ գլոբուսից դուրս կթռնենք։ Կա անձնական խնդիր՝ Սարգսյանի և Նալբանդյանի հետ կապված. եթե չստորագրեն՝ ոչ միայն քաղաքականությունից պետք է դուրս գան, այլև ընդհանրապես՝ մի տեղ գնան պախկվեն։ ԱլԳ նախարարները ոչ մի տեղ չեն գնալու՝ շարունակելու են պաշտոնավարել, այդ դահլիճ ո՞նց է մտնելու Նալբանդյանը։ Չեմ ուզում վատ սցենարների մեջ լուրջ խորանալ, հուսով եմ՝ իշխանությունները հասկանում են ու կստորագրեն։ Ես կատակ չեմ անում՝ ոչ միայն որպես գործընկեր, այլև որպես պետություն աշխարհում այլևս չենք դիտարկվի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում