Tuesday, 16 04 2024
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
-
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

Ստուգել՝ արդյոք Տարոն Մարգարյանը, Լևոն Իգիթյանը և Կամո Արեյանը թմրանյութի ազդեցության տակ էին. «Երկիր ծիրանի»

«Երկիր ծիրանին» հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին

 ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությանը

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գործի նկարագրություն

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու նախընտրական ծրագրում կարևորելով կոռուպցիայի և քաղաքական ու տնտեսական մենաշնորհների դեմ պայքարը՝ ամրագրել է հետևյալ դրույթները.

«Համաձայն «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բնորոշման` կոռուպցիան Հայաստանում համարվում է «էնդեմիկ և համատարած երևույթ, որը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները»: Հայաստանում առկա կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ զեկույցներ են հրատարակել նաև այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են` «Կովկասյան բարոմետր»-ը, «Բաց հասարակության ինստիտուտ»-ը, «Policy Forum Armenia»-ն, որոնք գրեթե նույն պատկերն են արձանագրում:

Կոռուպցիայի համակարգային բնույթն ու ստվերային տնտեսության ահռելի չափերը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները վտանգում են պետականության հիմքերը և ամբողջությամբ խոչընդոտում են մեր երկրի և հասարակության զարգացման հեռանկարները: Անհրաժեշտ է ներդնել հանրային և համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու համակարգեր»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջնահերթություն է համարում իրավունքի գերակայության սկզբունքի հարգումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Սույն առաջնահերթություններից ելնելով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը իր ծրագրում ամրագրել է հետևյալ դրույթները.

«Իրավունքի գերակայության երաշխավորման համար հիմք և ուղեցույց են` Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, իրավունքի գերակայության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոտեցումները,  «Իրավունքի գերակայության սկզբունքի» մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1594(2007) բանաձևը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաև «Ազգային և միջազգային մակարդակներում իրավունքի գերակայության մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի հանդիպման հռչակագիրը»:  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային նորմերի ուղղակի կիրառում և հարգում:

– 2015 թվականին անցկացված սահմանադրական հանրաքվեի` կեղծված արդյունքների և  դրանից բխող` փաստացի գործող քաղաքական կառուցվածքի մերժում»:

«Հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կատարել ծրագրված գործողություններ, որոնք պետք է ներառեն հետևյալ սկզբունքները` քաղաքական կամք,  հանրային շահի առաջնայնություն, բարեխղճություն, թափանցիկություն, իրավունքի գերակայություն, բոլորը հավասար են օրենքի առջև և հավասարապես պաշտպանվում են օրենքով, ապահովված է իշխանությունների լիարժեք բաժանումը, հարգանքը մարդու իրավունքների ու ազատությունների հանդեպ, ինչպես նաև պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի հետևողական իրագործում, կոռուպցիոն ռիսկերի գնահատում և կառավարում, քաղաքական բարձրագույն մակարդակում հաշվետվողականություն»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ առաջնորդվելով իր սկզբունքներով, գաղափարախոսությամբ և ծրագրային վերը նշված դրույթներով, հայտարարել է, որ ստանձնելով Երևանի ավագանու պարտականությունները պայքար է մղելու բոլոր տեսակի ապօրինությունների դեմ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում չի գործում օրինական իշխանություն` տեղական ինքնակառավարման մարմինը բռնազավթված է և մինչև օրինական իշխանության ձևավորումը՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցությունը, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից և ղեկավարվելով ազգային ու միջազգային օրենքներով.

-պատասխանատվության է կանչելու Երևանը քանդող, նրա բյուջեն և գույքը յուրացնող բոլոր պաշտոնյաներին,

-տարածման և հանրայնացման միջոցով հիմքեր է ստեղծելու իր ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հիմքը ընդունելով վերը նշված ծրագրային դրույթները՝ «Երկիր  Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության անդամները  ծավալում են իրենց քաղաքական գործունեությունը:

«Երկիր  Ծիրանի» կուսակցության գործունեությունը  2017 թվականի մայիսի 14-ց սկսած դարձել է բռնաճնշման թիրախ (տես` 2017 թվականի մայիսի 14-ին հարձակում Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի վրա https://www.youtube.com/watch?v=U_Z6pKJlgZc  և 2017 թվականի մայիսի 26-ին http://hraparak.am/?p=148473&l=am/erkir+ciranin+haxordum+e+nerkayacrel+hancagorcutyan+masin+):

Երևանի ավագանու «Երկիր  Ծիրանի» կուսակցության խմբակցության գործունեությունը Երևանի ավագանու արտահերթ նիստի օրվանից սկսած` 2017 թվականի հունիս 16 նույնպես  դարձել է բռնաճնշումների և հետապնդումների առարկա Հայաստանի Հանրապետական կուսակցության այսուհետ` ՀՀԿ ներկայացուցիչների կողմից` (Տարոն Մարգարյան, Սերգեյ Մակարյան, Կամո Արեյան, Լևոն Իգիթյան): Այս անձինք իրենց գործողություններով թույլ են տվել քրեորեն հետապնդելի արարքներ` մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործություններ. քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը և կուսակցության գործունեությանը խոչընդոտելը և հասարակության ու բարոյական կարգի դեմ ուղղված հանցագործություն` խուլիգանություն:

Այսպես`

  1. Երևանի ավագանու արտահերթ նիստում (2017 թվականի հունիսի 16)` օրենքի կոպիտ խախտումներով ընդունվել է նորմատիվ իրավական ակտ` N 15-Ն որոշում, որը հիմք է հանդիսացել երևանցիներից ապօրինի նվիրաբերության եղանակով օտարելու շուրջ 50 միլիոն դոլարի արժողությամբ հող: Մինչ այդ նիստը՝ տեղի են ունեցելԵրևանի ավագանու մշտական հանձնժողովների նիստեր, որոնց մասին չեն իրազեկվել «Երկիր  Ծիրանի» խմբակցության անդամները, ինչի հետևանքով չեն կարողացել մասնակցել նիստերին: Երևանի ավագանու այս  նիստի ժամանակ չի գործել նիստն ուղիղ եթեր հեռարձակելու օրենքով սահմանված պարտադիր պահանջը: Նիստը վարող Տարոն Մարգարյանը  «Երկիր  Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին հնչեցրել է սեքսիստական հայտարարություններ և խոչընդոտել է նրանց հարցեր տալու ու ելույթներ ունենալու իրավունքի իրացմանը:

2017 թվականի հունիս ամսին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը բռնազավթած անձն ու ավագանին և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կոռուպցիոն մեխանիզմի կիրառմամբ Երևանի համայնքից օտարել են (նվիրաբերության միջոցով) շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժողությամբ հող:

Վերը նշված ապօրինության հիմքը՝ 2017 թվականի հունիսի 16-ին Երևանի ավագանու Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրելու և օտարման 2017 թվականի ծրագրի 21-Ի N 648-Ն Երևանի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու Երևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումն ուժի մեջ պետք է մտներ պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

Մինչդեռ` ՀՀ Երևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումը դեռ ուժի մեջ չմտած` (ուժի մեջ է մտել 26.06.2017թ.) Տարոն Մարգարյանը դիմել է ՀՀ կառավարություն և ՀՀ կառավարությունը այդ որոշման հիման վրա 23 hունիս 2017թ. կայացրել է  762-Ա որոշումը` ներդրումային ծրագրերին hավանություն տալ, «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելու համաձայնություն տալու մասին:

Երևանի ավագանին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը չեն ցանկացել անցկացնել Երևանի ավագանու հրապարակայն նիստ, քանի որ կարիք ունեին քողարկելու հողոմաս նվիրաբերելու գործարքը: Նիստի ժամանակ «Երկիր  Ծիրանի» խմբակցության անդամների կողմից բարձրացված հարցերը և ելույթները ուղված են եղել բացահայտելու խարդախ գործարքի էությունը, որը Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի կողմից ընդունվել է կոշտ արձագանքով խտրական վարքագծով` և գենդեռային,  և ընդիմախոսության մերժման ու բացառման հիմքով: Պարբերաբար օրենքի կոպիտ խախտմաբ ընդհատվել են ելույթները` անջատվել խոսափողները և հայտարարություններ հնչել: Նիստը վարողի` Տարոն Մարգարյանի կողմից երկու անգամ մատնացույց է արվել «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամներ Սոննա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի սեռը` «այս աղջկա միկրոֆոնը անջատել է պետք» և  «քանի որ Դուք կին  եք,  ես չընդհատեցի»:

  1. Երևանի քաղաքապետարանի հաջորդ խտրական ոտձգությունը «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեության հանդեպ եղել է «Երկիր Ծիրանի» խմբակցության գործավարի` Վերգինե Ենգիբարյանին աշխատանքից ապօրինի հեռացնելը և 12 օրվա աշխատանքի դիմաց աշխատավարձի չվճարելը: «Երկիր Ծիրանի» խմբակցությունը իր աշխատանքը իրականացնելու նպատակով 2017 թվականիհուլիս ամսին այցելություններ և քաղաքացիների ընդունելություններ է իրականացրել Երևանի 12 վարչական շրջաններում: Այս գործառույթին մասնակիցն է եղել նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության գործավար` Վերգինե Ենգիբարյանը, ով համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 4-րդ կետով՝  «Խմբակցության գործավարը աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում է նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում է խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին» լիարժեք կատարել է իր պարտականությունները: «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում նույնպես դուր չի եկել ՀՀԿ ներկայացուցիչ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար` Սերգեյ Մակարայանին, ով կամայականության, ինքնիրավչության և խտրականության միջոցովփորձել է այն տապալել: Տարոն Մարգարյանը  12.09.2017թ  նիստում վիրավորել է խմբակցության փորձագետին: (Տես՝ https://factor.am/16330.html)
  2. Երևանի ավագանու արտահերթ նիստ 2017 թվականի սեպտեմբերի 12` նիստը վարող Տարոն Մարգարյանը կրկին խոչընդոտել է «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեությանը՝ մասնավորապես խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին թույլ չի տվել սահմանված ժամանակում հանդես գալ ելույթով և անջատել է խոսափողը, որից հետո ի հավելում այդ խտրականության, արդեն հանդես են եկել ՀՀԿ այլ ներկայացուցիչներ Լևոն Իգիթյանը և Կամո Արեյանը, հնչեցնելով հայհոյանք, անհարգալից բառակապակցություններ և սպառնալիքներ (տես`https://www.youtube.com/watch?v=t2gwJx0MzW,https://www.youtube.com/watch?v=CqtLVpzEPfE, https://www.youtube.com/watch?v=xF9H9nQc9zY): Այսդ նիստի ժամանակ ընդունվել է որոշում հանրային միջոցների հաշվին որոշ անձանց բնակարան նվիրել և պատվավոր քաղաքացու կոչում շնորհել, որի վերաբերյալ որևէ ընթացակարգ կամ չափորոշիչ չի ներկայացվել: Չի ներկայացվել որպես առաջնահերթություն՝ ինչու պետք է նվիրել կամ կոչում շնորհել հենց տվյալ անձանց, այլ ոչ ուրիշների, և որ ցանկից են ընտրվել տվյալ անձինք, կոռուպցիոն ռիսկի և գործարքի ակնառություն կա թե ոչ, և այդ մասին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հարցերը և ելույթները խոչընդոտվել են քրեորեն հետապնդվող արարքների հետևանքով:

Իրավական  հիմնավորում

Տարոն Մարգարյանի, Սերգեյ Մակարյանի, Կամո Արեյանի և Լևոն Իգիթյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ. հոդված 143` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, հոդված 161` կուսակցության գործունեությանը խոչընդոտելը և հոդված 258 ՝ խուլիգանություն:

Խտականության արգելքը հանրահայտ իրավունքի նորմ է:

Խտրականությունը, կախված սեռից, քաղաքական կամ այլ հայացքներից… կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Նիստը վարողը՝ տվյալ դեպքում Տարոն Մարգարյանը, իրավունք չուներ ելնելով մարդու սեռից և քաղաքական պատկանելությունից ընդհատեր ելույթները և  անջատեր խոսափողը` մատնանշելով մարդու սեռը:

Սերգեյ Մակարյանի կողմից ապօրինության դրսևորումը` «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեության խափանման փորձը` գործավարին ապօրինի աշխատանքից հեռացնելը և աշխատավարձը չվճարելը, իր մեջ պարունակում է քաղաքացու նկատմամբ խտրականություն և կուսակցության գործունեության խոչընդոտ:

Կամո Արեյանը և Լևոն Իգիթյանը իրավունք չունեին հանրային վայրում հայոյանք ու սպառնալիք հնչեցնել և դրսևորել խուլիգանական վարքագիծ: Տվյալ դեպքում հանրային վայր հանդիսացող ներկայացուցչական մարմինը, որը ներկայացնում է շուրջ 1 միլիոն քաղաքացու, Երևանի ավագանու նիստերի դահլիճը (ընթացող նիստի ժամանակ) դարձել է դեպքի վայր:

Լևոն Իգիթյանը և Կամո Արեյանը կատարել են  խուլիգանություն՝ որպեսզի  հաճոյանան Տարոն Մարգարյանին: Նրանք դիտավորությամբ, կոպիտ կերպով   խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Երևանի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի նիստի ժամանակ նրանց կողմից հնչեցրած հայտարարությունները և ՀՀԿ այլ ներկայացուցիչների համերաշխ վարքագիծը փաստում է հասարակական կարգի և լայն հանրության  կողմից ընդունված կենցաղավարության կանոնների խախտում, անհարգալից, անվայելուչ վարմունք՝ վարքագիծ:

Նման խուլիգանության դրսևորումը հանրորեն վտանգավոր արարք է, որն էական վնաս է պատճառում ինչպես պետության և հասարակության շահերին, այնպես էլ քաղաքացիների իրավունքներին և օրինական շահերին: Այդ խուլիգանական տեսարանը հրապարակվել է և տարածում է ստացել հանրության լայն շրջանակում, այդ մասին տեղեկացել են նաև երեխաները:

Սկզբնական փուլում Տարոն Մարգարյանը և ՀՀԿ այլ ներկայացուցիչներ «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեության խափանմանը ուղղված կատարել են  հանցավոր գործողություններ` խտրականություն և կուսակցության գործունեության խոչընդոտում, որը մի քանի ամիս անց զուգորդվել է արդեն խուլիգանությամբ:

Հաշվի առնելով,

  • որ հասարակական կարգը դա մարդկանց ամենօրյա կենսագործունեության` աշխատանքի ընթացքում նորմալ փոխհարաբերություններն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է,
  • հասարակական կարգը, որպես քրեաիրավական պաշտպանության օբյեկտ, դա հասարակական անդորրը, հասարակական բարոյականությունը, այդ թվում քաղաքացիների կողմից հասարակական վայրերում օրինապահ և կայուն վարքագծի պահպանումը, հիմնարկությունների, ձեռնարկությունների, անձանց ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է,

գտնում ենք,

  • որ «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեության խոչընդոտում,  խտրականություն և խուլիգանություն թույլ տված անձանց գործողությունները պետք է ստանա քրեաիրավական գնահատական,
  • այս և նմանատիպ հասարակական հարաբերությունների դեմ ուղղված հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտող և հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կատարումը, որպեսզի չդառնա բնականոն նորմ ևչվերածվի բռնությամբ զուգորդվող խուլիգանության, որը արդեն որպես սպառնալիք հնչել է և  ՀՀԿ ներկայացուցիչների` ի դեմս Կամո Արեյանի և նրանց շահառու Ռուդոլֆ Ղևոնդյանի կողմից (տես` https://www.facebook.com/azatutyun/videos/1686400254738678/) պետք է օրենքով սահմանված կարգով դատապարտել:

Հաշվի առնելով, որ խուլիգանական գործողությունները հաճախ կատարվում են ալկոհոլի  կամ  թմրանյութի ազդեցության տակ և այն օգտագործողները դրանց ազդեցության տակ դառնում չափազանց վտանգավոր հանրության համար` տվյալ  դեպքում` Տարոն Մարգարյան, Լևոն Իգիթյան և Կամո Արեյան, անհրաժեշտ ենք համարում  սույն հաղորդման հիմքով փորձաքննության միջոցով պարզել նշված անձանց կողմից թմրանյութ  և/կամ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը, հատկապես, որ ՀՀԿ վերնախավի շրջանում լայն տարածում ունեն մոլի թմրամիջոց և/կամ ալկոհոլ օգտագործողները:

Հաղորդման պահանջը

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 176, 178, 181 հոդվածներով և ՀՀ քրեական օրենսգրքի 143, 161 և 258 հոդվածներով պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել մեղավորներին:

Կից ներկայացվում են հաղորդումը հիմնավորող փաստաթղթերի պատճեները (14) էջ:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագաh

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում