Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Տեր-Պետրոսյանից՝ Սերժ Սարգսյան. Ինչպես մսխվեց հաղթանակը

Նույնիսկ այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ընդունված է «գիշերային դիվանագիտության» արատավոր պրակտիկան՝ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, գրեթե հարյուր տոկոս հավանականությամբ,  շրջադարձ չի ապահովելու ԼՂ կարգավորման գործընթացում: Այս հանդիպման հիշարժանությունը թերևս այն է, որ դա վերջինն է Սերժ Սարգսյանի համար՝ առնվազն նախագահի պաշտոնում:

ԼՂ խնդիրը թերևս միակն է, որը Հայաստանը հետաքրքիր է դարձնում միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Հայաստանի նախագահների գործունեության արդյունավետությունը շատ հաճախ մենք էլ գնահատում ենք ԼՂ խնդրի համատեքստում, որովհետև այն առանցքային, կենտրոնական հարց է մեր երկրի քաղաքականության մեջ, ընդ որում՝ գլոբալ համատեքստում:

88-ի շարժման ալիքի վրա ձևավորված Հայաստանի առաջին իշխանությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մինչև 90-ականների կեսերը բավականին հմուտ քաղաքականություն իրականացրեց Արցախի հարցում: Խոսքն առավելապես ԼՂ խնդրի իրավաքաղաքական ճշգրիտ բանաձևման և համաշխարհային համատեքստին համահունչ արտաքին քաղաքականություն վարելու մասին է, ինչի հետևանքով Արցախյան առաջին պատերազմի հաղթանակն ըստ էության օժտվեց միջազգային լեգիտիմությամբ:

Միջազգային հայացքի տեսանկյունից պակաս կարևոր չէր այն հանգամանքը, որ առաջին պատերազմը համարվում էր Հայաստանի առաջադիմական, ժողովրդավարական մոդելի և Ադրբեջանի ավտորիտար, սպառված ռեժիմի դիմակայություն: Լևոն Տեր-Պետրոսյանը թերևս բաց թողեց խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրման պատմական պահը: Դա, ըստ ամենայնի, պետք է տեղի ունենար 1994-95թթ., երբ հաղթանակի էֆեկտն ավելի ազդեցիկ էր, և հակամարտությունը դեռ զերծ էր այլ գործոնների, օրինակ՝ ադրբեջանական նավթի ազդեցությունից:

Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության պլատֆորմն ասպարեզ իջավ 1997-ին, երբ Հայաստանն արդեն, ըստ էության, կորցրել էր իր ժողովրդավարական ռեսուրսը, և սկսվել էր հաղթանակի փոշիացման ու հակամարտության բովանդակային տրանսֆորմացիայի գործընթացը: Պատահական չէ, որ առաջին նախագահի առաջարկն ըստ էության չարժանացավ միջազգային պատշաճ արձագանքի, փոխարենը իշխանության ճգնաժամի ֆոնին հանգեցրեց համակարգային ուժային սեգմենտի իռացիոնալ կոնսոլիդացիայի և պալատական հեղաշրջման՝ սահմանադրական ընթացակարգերի ֆորմալ պահպանմամբ:

«Հաղթողական» կարգախոսով իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը բանակցային սեղանից դուրս մղեց նախ ԼՂՀ-ին, հետո նաև՝ փաստացի Հայաստանին, որովհետև Մեղրիի փոխանակման տխրահռչակ ծրագրով Հայաստանն ըստ էության կորցնում էր իր բանակցային սուբյեկտությունը՝ վերածվելով բանակցությունների օբյեկտի: Ֆորմալ, պրիմիտիվ ընկալման առումով իր նախագահության տասը տարիներին Քոչարյանին հաջողվեց պահպանել ստատուս քվոն, սակայն ամբողջովին մսխվել էր հաղթանակի պոտենցիալը, ինչի դրսևորումներն էին Հայաստանի և Ադրբեջանի ռեժիմների որակական տարբերության վերացումը, Հայաստանի սուբյեկտության կորուստը և մեր երկրի լուսանցքային կարգավիճակը տարածաշրջանային նախագծերում: Քոչարյանը քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ կարգավորման գործընթացում ադրբեջանական նավթի գործոնն ըստ էության լեգիտիմացվեց:

Հաղթանակի քաղաքական և բարոյական ռեսուրսն ամբողջովին մսխված էր, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց ապրիլյան պատերազմին, որտեղ հայկական կողմն ունեցավ առարկայական՝ տարածքային կորուստներ: Այդ փաստն, ի դեպ, Սերժ Սարգսյանը բավականին հանգիստ տարավ՝ թերևս գիտակցելով 1998-ի իրենց «հաղթողական» պլանի քաղաքական սնանկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում