Իրանն ու Հյուսիսային Կորեան դեռ երկար ժամանակ կմնան որպես ընկերներ ու զինակից եղբայրներ։ Այդ մասին Սանկտ Պետերբուրգում անցկացված Միջխորհրդարանական միության վեհաժողովի ժամանակ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին հայտարարել է Հյուսիսային Կորեայի պատվիրակության ղեկավար Ան Դոն Չհոնը։
Հայտնում է կորեական Յոնհապ լրատվական գործակալությունը։ Լարիջանին իր հերթին վեհաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ՄԱԿ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ։
Լարիջանիի խոսքերով՝ ԱՄՆ կառավարությունը դրանով ցույց է տալիս, որ չի կատարելու ստանձնած պարտավորությունները։ Ընդգծվում է, որ Լարիջանին ելույթից հետո դուրս է եկել դահլիճից, որից հետո Չհոնը մոտեցել է նրան և շնորհակալություն է հայտնել ելույթի համար։