Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոյի անփութությունն ու Մխիթարյանի հոգնածությունը…

Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլին» չհաղթելու մեջ բրիտանական մամուլը մեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Ըստ որոշ պնդումների՝ պորտուգալացի մասնագետը պետք է խնդրանքով դիմեր այն հավաքականների մարզիչներին, որոնց տրամադրության տակ էին «Յունայթեդի» ֆուտբոլիստները: Շատերն այն կարծիքին են, որ մրցաշարային առումով ոչինչ չորոշող խաղերում հավաքականների մարզիչները վնասվածքներից խուսափելու համար չպետք է խաղացնեն առաջատար ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0: «Ժոզե Մուրինյոն պետք է զանգահարեր Անգլիայի և Հայաստանի հավաքականների մարզիչներին և խնդրեր, որպեսզի նրանք Ռեշֆորդին, Լինգարդին և Մխիթարյանին խնայեին: Թե՛ Անգլիայի և թե՛ Հայաստանի համար վերջին հանդիպումները մրցաշարային առումով որևէ նշանակություն չեն ունեցել: Թե՛ Ռեշֆորդը և թե՛ Մխիթարյանը ծանրաբեռնված հանդիպում են անցկացրել արհեստական խոտածածկով խաղադաշտում: Կա՞ր արդյոք նրանց խաղացնելու անհրաժեշտություն: Բնական է, որ Ռեշֆորդն ու Մխիթարյանը չէին կարող վերադառնալ «Մանչեսթեր» և արագ վերականգնվել:

Մոուրինյոյի անփութության հետևանքով «Յունայթեդը» չպահպանեց առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում: Ազգային հավաքականի մարզիչները թքած ունեն ֆուտբոլիստների առողջության վրա: Լիտվայի հավաքականի դեմ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը պետք է խաղալու հնարավորություն տար ավելի թույլ ֆուտբոլիստների, որոնք դրսևորվելու խնդիր ունեն: Կարծում եմ՝ երկրորդ կազմը մոտիվացված կգործեր, և ականատեսը կլինեինք դիտարժան խաղի»,- թվիթերյան իր էջում գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների ֆորումի հիմնադիր Հարի Յոհանսոնը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Անգլիայի ազգային թիմը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել էր Լիտվային, իսկ Հայաստանը Աստանայում ոչ-ոքի՝ 1:1 խաղացել Ղազախստանի հետ: Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին», 7:2 հաշվով հաղթելով «Սթոք Սիթիին», 22 միավորով ամրապնդվել է առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում գտնվող «Յունայթեդն» ունի 20 միավոր:

«Առջևում Չեմպիոնների լիգայի խաղարկության երրորդ տուրի «Բենֆիկայի» հետ հանդիպումն է, որը շատ կարևոր է մեզ համար: «Լիվերպուլի» դեմ կրկին հնարավորություն տվեցի Լինգարդին և Ռեշֆորդին: Թե՛ Ջեսին և թե՛ Մարկուսը չօգտվեցին այդ հնարավորությունից: Ավելի ստույգ, նրանք սպասում էին հնարավորությանը՝ հույս ունենալով, որ կօգտվեն մրցակցի սխալից և կբեկեն հանդիպման ընթացքը: Դա տեղի չունեցավ: Հիմա լուրջ խնդիրներ ունենք կիսապաշտպանությունում: Չկան Պոգբան և Ֆելաինին: Առաջիկա խաղում շատ բան կլինի կախված այն կիսապաշտպաններից, որոնք խաղացին «Լիվերպուլի» դեմ: Այո, նրանց մոտ նկատվում է հոգնածություն, բայց մինչև «Բենֆիկայի» հետ հանդիպումը, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի»,- նշել է Մոուրինյոն՝ հավելելով, որ Մխիթարյանին «Լիվերպուլի» դեմ խաղում փոխարինել է հոգնածության պատճառով:

Հիշեցնենք, որ այդ մրցավեճում Հայաստանի հավաքականի ավագը փոխարինվել էր 63-րդ րոպեին՝ տեղը զիջելով Լինգարդին: Մոուրինյոյի խոսքերից կարելի է ենթադրել, որ առաջիկա խաղում պորտուգալացի մասնագետը փորձելու է կառուցել Մատիչ-Էրերա-Մխիթարյան կիսապաշտպանական օղակի միջոցով: Վերջին շրջանում մեր հավաքականի ավագը կարծես թե ամրապնդվում է ենթահարձակվողի դիրքում: Մասնավորապես, 4-3-2-1 դասավորության դեպքում Մխիթարյանը գործում է կենտրոնական հարձակվող Լուկակուի թիկունքում:

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ տուրից հետո А խմբի առաջատարն է: Հիշեցնենք, որ առաջին տուրում Մոուրինյոյի թիմը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել էր «Բազելին», իսկ երկրորդ տուրում Մոսկվայում 4:1 հաշվով առավելության էր հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Երրորդ անընդմեջ հաղթանակի դեպքում «Յունայթեդը» գործնականում կապահովի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում:

Այս պահին «Բենֆիկան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջին տուրում պորտուգալական թիմը սեփական հարկի տակ 2:1 հաշվով զիջել էր ԲԿՄԱ-ին, իսկ երկրորդ տուրում հյուրընկալվելիս 5:0 հաշվով՝ «Բազելին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում