Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այսօր մեկնել է Վրաստան։ Այդ մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Հաղորդվում է, որ Հասանովը մասնակցելու է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որն անցկացվելու է վաղը։