Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ Սամվել Բաբայանի վատառողջության պատճառով: Ըստ տեղեկանքի նա մրսել է, ձայնը խզվել է և չի կարող խոսել:
«Խնդրում եմ նիստը մեկ շաբաթով հետաձգել, որպեսզի հնարավորություն ունենամ առողջանալ, վերականգնել խոսելու ունակությունս և մասնակցել դատական նիստերին»,- դիմումում գրել է Սամվել Բաբայանը:
«Իգլայի» գործով նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: