Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նոր նախագահի ընտրությունը՝ ազգային համաձայնության իշխանության ձևավորման առիթ

Հայաստանում քննարկվող ամենաակտուալ քաղաքական հարցն այն է, թե ով է 2018թ. ապրիլի 9-ից հետո զբաղեցնելու վարչապետի պաշտոնը: Բայց չարժի մոռանալ, որ մինչև խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությունը, այդ նույն խորհրդարանը պետք է ընտրի Հանրապետության նախագահ:

2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Ստացվում է, որ նոր նախագահին խորհրդարանը պետք է ընտրի հաջորդ տարվա մարտի սկզբներին:

Նախագահի թեկնածուների պակաս չկա. ամենահավանական թեկնածուն, ում անունը շրջանառության մեջ է արդեն երեք տարի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, ում 70 տարին լրանում է նախագահի ընտրությունների նախատեսված ժամկետից օրեր հետո՝ մարտի 23-ին, և նա օրենքի ուժով պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը: Նախագահի հավանական թեկնածուների շարքում են Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և նույնիսկ երեք անգամ նախագահի թեկնածու առաջադրված, բայց այդպես էլ նախագահ չդարձած Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Թե ում կընտրի խորհրդարանը նախագահ, մեծ հաշվով, պետք է որոշի հանրապետական մեծամասնությունը, թեև նախագահի ընտրության հարցում որոշակի դերակատարում կարող է ունենալ նաև «Ծառուկյան» դաշինքը:

Սահմանադրական փոփոխություններով նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, սա նշանակում է, որ բացի ՀՀԿ-ից, նախագահի թեկնածու կարող է առաջադրել նաև «Ծառուկյան» դաշինքը, որը խորհրդարանում ունի 31 պատգամավոր, իսկ նախագահ առաջադրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի առկայություն: Ճիշտ է, «Ծառուկյան» դաշինքի առաջադրած թեկնածուն չի կարող քվեարկության արդյունքում հաղթել, բայց «Ծառուկյան» դաշինքը կարող է տապալել նախագահի ընտրությունը, առնվազն՝ ընտրության առաջին փուլում: Ըստ Սահմանադրության 125 հոդվածի 4-րդ կետի՝ Հանրապետության նախագահը ընտրված է համարվում, եթե ստացել է պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի ձայները, այսինքն՝ առնվազն 79 ձայն: Խորհրդարանում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ունի 65 ձայն, և առաջին փուլում «Ծառուկյան» դաշինքը կարող է տապալել նախագաի ընտրությունը: Երկրորդ փուլի համար պահանջվում է երեք հինգերորդի կողմ քվեարկություն, այսինքն՝ 63 պատգամավոր: Բայց կարծում ենք, որ մինչև նախագահի ընտրությունները իշխանությունը կարող է որոշակի քայլեր ձեռնարկել «Ծառուկյան» դաշինքին նաև դե յուրե իշխանություն կողմնորոշելու համար, որպեսզի նախագահը չդառնա միայն մի քաղաքական ուժի ներկայացուցիչը: Այդպես մտածելու համար կան նաև այլ պատճառներ:

Դեռևս 2016թ. օգոստոսի 1-ին, «Սասնա ծռեր» խմբի անդամների կալանավորումից անմիջապես հետո, նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով ապագա իշխանության կառուցվածքի մասին, հայտարարել էր. «Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»:

Այս հայտարարությունից մեկ ամիս հետո Սարգսյանն ընդունեց Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության հրաժարականը և վարչապետ նշանակեց Կարեն Կարապետյանին, ում ձևավորած կառավարությունը դժվար է որևէ իմաստով ազգային համաձայնության համարել:

Չի բացառվում, որ ազգային համաձայնության իշխանության ձևավորումը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրությունների նախաշեմին: Ի վերջո, չնայած բավական սահմանափակված լիզորություններին, նախագահը շարունակում է, ըստ Սահմանադրության, մնալ պետության գլուխը և տիրապետել բազմաթիվ իշխանական լծակների: Իսկ ՀՀԿ-ն թեև կարող է միայնակ ընտրել նախագահ, բայց նրան վերահսկել չի կարող: Նույն սահմանադրական փոփոխություններով նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների երկու երրորդը՝ 70 պատգամավոր, իսկ ինչպես արդեն նշեցինք, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ունի ընդամենը 65 պատգամավոր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում