Կոտայքի մազրում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։15-ի սահմաններում 31-ամյա Ստեփան Չ.-ն իր վարած Toyota մակնիշի PՍ-545-ՏՕ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի։ Վարորդը ավտոմեքենայի մեջ ամբողջովին այրվել է։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել դուրս բերել վարորդի մոխրացած դին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։