Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլը: 5-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» լարված պայքարում 6:5 հաշվով առավելության է հասել Կոսովոն ներկայացնող «Լիբուրնի» նկատմամբ:
Մեր չեմպիոնը 4 միավորով բաղեցրել է 2-րդ տեղը, դուրս է մնացել հետագա պայքարից:
Խորվաթիայի «Նացիոնալը», 6:1 հաշվով հաղթելով ֆրանսիական «Գարժ Ջիբսոնին», խմբում զբաղեցրել է առաջին տեղը և անցել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հաջորդ փուլ: