Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Կարգավորման համապարփակ ծրագիր առայժ չկա և չի լինի մոտ ժամանակներում. Ալեքսանդր Սկակով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կայացման փաստը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետությունները ճնշում են գործադրել Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի նկատմամբ, որպեսզի վերսկսվեն բարձր մակարդակով բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ ավելացնելով, որ ինքը որևէ առաջընթաց չի սպասում նախագահների հանդիպումից:

ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, նախագահների գագաթնաժողովը տեղի է ունենալու ս. թ. հոկտեմբերի 16-ին Ժնև քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ:

«Չեմ կարծում, որ կլինի որևէ ճեղքում կամ առաջընթաց, քանի որ կողմերի դիրքորոշումները հակադիր են, և ամենագլխավորը՝ բանակցային սեղանի շուրջ նստած չեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը կարող է արգելափակել ցանկացած որոշում: Եվ նաև պետք է հասկանալ այն, որ հանրային տրամադրությունները թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում թույլ չեն տալիս կողմերին գնալու փոխզիջումների, ուստի ես որևէ ակնկալիք չունեմ այդ հանդիպումից»,- մեկնաբանեց Ալեքսանդր Սկակովը:

Ռուսաստանցի քաղաքագետն անդրադարձավ նաև մեկ այլ կարևոր հարցի այս համատեքստում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել էր շահարկել հանդիպմանը մասնակցելու Հայաստանի նախագահի համաձայնությունը՝ ներկայացնելով դա այն իմաստով, թե իբր հայկական կողմը նահանջել է իր դիրքորոշումից կամ այլևս չի պնդում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը:

Շփման գծում իրադրության կայունացման, հրադադարի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և նմանատիպ այլ հարցերը կքննարկվե՞ն Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում, թե՞ կողմերը կանցնեն հիմնախնդրի բուն կարգավորման կամ հանգուցալուծման տարրերի, կարգավորման որևէ տարբերակի քննարկմանը:

Պատասխանելով հարցին՝ Սկակովն ասաց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչ տարբերակներ կարող են լինել: Իսկ ինչ վերաբերում է հակամարտության գոտում իրադրության կայունացման հարցին, ապա կրկին ճնշում կա միջնորդների կողմից, և իհարկե ճնշումն ավելի շատ գործադրվում է Ադրբեջանի նկատմամբ, որին ընդհանրապես ձեռնտու չէ այդ համաձայնությունների կենսագործումը, ուստի այդ հարցն ըստ երևույթին կբարձրացնեն, բայց որևէ որոշում չի կայացվի: Ինչ վերաբերում է լայնամասշտաբ կամ համապարփակ կարգավորմանը, ապա դրա համար անհրաժեշտ է կարգավորման այնպիսի ծրագիր, որն առաջարկում է որոշակի փոխզիջում և գոհացնում է երկու կողմերին էլ: Առայժմ ես նման ծրագիր չեմ տեսնում և հավանական չեմ համարում նման ծրագրի ի հայտ գալը տեսանելի հեռանկարում, հետևաբար ամեն ինչ էլ կարող է քննարկվել, բայց քանի դեռ ծրագիր չկա, դժվար է որևէ հստակ բան ասել: Ծրագիր եղել է ժամանակին, դա հայտնի է բոլորին: Այդ ամենը բարեհաջող կերպով հուղարկավորել են, և հիմա կարող են քննարկվել միայն տեխնիկական հարցեր, իսկ լուրջ կարգավորման հարցն այս պահին դրված չէ»:

Հարցին, թե ի՞նչ ջանքեր կարելի է սպասել մասնավորապես Ռուսաստանից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահի խորհրդական Գլազևի վերջին հայտարարությունից հետո մամուլում կրկին ակտիվացել են քննարկումները հայտնի «Լավրովի ծրագրի» մասին, Ալեքսանդր Սկակովը տվեց հետևյալ պատասխանը. «Կարծում եմ, որ Եվրասիական միությանը Ադրբեջանի միանալու միտքը շահարկում է, ոչ ավելին: Նրան այդ միությունն ընդհանրապես պետք չէ, և ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են Հայաստանն ու Ադրբեջանը լինել միևնույն միության մեջ: Դա պարզապես նոնսենս է: Նման խոսակցություններ լինում են ժամանակ առ ժամանակ, բայց դրանք ընդամենը խոսակցություններ են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում