Aravot.am-ը Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանից հետաքրքրվել է, քանի որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն օրերս այցելել էր թանգարան՝ տեղում ծանոթանալու վերանորոգման խնդիրներին, արդյոք թանգարանի տնօրենը հետաքրքրվե՞լ է Ստալինյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցադրության ճակատագրով, որն արգելվեց մշակույթի նախարարության կողմից՝ պատճառաբանվելով քաղաքականացված լինելը և նախապես համաձայնեցում չունենալը:
«Ես նախարարին հարցրի՝ արդյոք վերաբացվելո՞ւ է «Խավարում» ցուցադրությունը, թեև նախարարն ուրիշ նպատակով էր եկել, պարոն Ամիրյանը պատասխանեց՝ ոչ: Ես, այլևս, պատճառների մասին չհարցրի, որովհետև իմաստ չեմ տեսնում…»,-ասաց տիկին Թուխիկյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում