Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Հայաստանում մարդկային աղետ է, մարդը չի իրականացվում

Այն, որ քաղաքական ուժերը չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, պատճառը մեր քաղաքական կյանքի աբստրակտությունն է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է հրապարակախոս Արա Նեդոլյանը։

Նրա խոսքերով՝ այսօր քաղաքական կյանքը կարող է կայանալ միայն Ազատության հրապարակում և կարող է կայանալ միայն շատ աբստրակտ, ընդհանուր ձևակերպված հարցերի շուրջ։

«Քաղաքական ուժերն իրենց ծրագրերում չեն իջնում առօրյա կյանք, իսկ ծրագիր նշանակում է առօրյա բոլոր ցավոտ հարցերը գիտակցել և կարողանալ լուծման ձևեր առաջարկել։ Դրանից հետո արդեն կարելի է գործել Երևանի կենտրոնից դուրս։

Այսինքն՝ ես այդ երկուսն իրար եմ կապում, թե ինչու չեն ստեղծվում շատ կոնկրետ փոփոխությունների ծրագրեր, որոնք կկարողանան պատասխանել ոլորտ առ ոլորտ առաջացած աղետին»։

Նեդոլյանը նշեց, որ սովորաբար մարդը կայանում է ինչ-որ ոլորտում, և եթե ոլորտները 90 տոկոսով մեռած են կամ կեղծ՝ մարդը կարող է կայանալ միայն շատ նեղ, ընտանեկան շրջանակում. «Դա գիտակցելով, նա լքում է երկիրը։ Ու քանի որ քաղաքական ուժերը, կարծես, չեն գիտակցում, որ իրենց խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ առօրյայի փոփոխությունը, բոլոր ոլորտների վերակենդանացումը, ապա նրանք չեն էլ գիտակցում, թե ինչ պետք է անել տեղական մակարդակով, ինչով գրավել մարդկանց։ Տեղական մակարդակում մարդկանց ինչ-որ աբստրակտ գաղափարներով գրավել հնարավոր չէ, պետք է տալ շատ կոնկրետ ծրագրեր ու հեռանկարներ, որոնք չկան։ Դրա համար էլ, գիտակցելով, որ առօրեական հարցերի պատասխանները չկան, քաղաքական դիսկուրսը և ինստիտուցիաները չեն ձևավորում, իրենք խուսափում են ամեն ինչից, բացի՝ գուցե Երևանի կենտրոնի Ազատության հրապարակից»։

Դիտարկմանը, թե դրանով չի՞ բարդանում 2022 թվականին խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերի հաջողության հասնելու հավանականությունը, Նեդոլյանն արձագանքեց. «Աբստրակտ գաղափարներով երևի թե կարելի է մասնակցել ընտրությունների, բայց չի կարելի հասնել բեկման, չի կարելի գալ իշխանության։ Ես չեմ կարող ասել, թե քանի տոկոս կստանան նրանք, բայց գիտեմ, որ առօրյա կյանքի բեկման հարցը դրված չէ, ու շատ քիչ է իշխանության գալու հավանականությունը, իսկ եթե մի հրաշքով դա տեղի ունենա, քիչ է հավանակությունը, որ դա կլինի իսկապես կյանքի փոփոխություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում