Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները

Երուսաղեմն առանց հայերի և հայկական ժառանգության պատկերացնելը դժվար է: Թեև այստեղ հայերն այդքան էլ շատ չեն, սակայն նրանք անընդհատ պահպանում են իրենց «փոքրիկ հայրենիքը»:

Երուսաղեմում ապրելու բարդությունների, հրեաների հետ հարաբերությունների և հայկական թաղամասի մասին Sputnik Արմենիային է պատմել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը: Երուսաղեմում նրա հետ զրուցել է Լաուրա Սարգսյանը:

– Ինչո՞վ է Երուսաղեմի հայ համայնքը տարբերվում այլ երկրների համայնքներից:

— Դժվար է ապրել օտարության մեջ: Երուսաղեմ եկող ուխտավորներին կողքից թվում է, թե մեզ հեշտ է: Այստեղ մենք ամեն օր ծանր աշխատանք ենք կատարում: Հայկական թաղամասը, եկեղեցիները, գիմնազիաները ապահովում են հայերի ներկայությունը սուրբ հողի վրա: Պետք է հասկանալ Երուսաղեմում հայերի կյանքի և ցանկացած այլ քաղաքում հայերի կյանքի միջև եղած տարբերությունը:

Այստեղ լինելը չի ենթադրում միայն փողոցներով շրջել, այլ նաև տեր կանգնել սրբավայրերին, պահպանել սրբությունները, Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը, Բեթղեհեմի Սբ. ծննդյան տաճարը: Սխալվելու, ուշանալու իրավունք չունես: Պետք է նշված ժամանակ սկսես և ավարտես պատարագը: Հակառակ դեպքում կարող ես կորցնել իրավունքներդ:

– Արդյոք մտադիր չե՞ք պատմական հայրենիք վերադառնալ:

— Երուսաղեմը հայության համար կարևոր է ցանկացած տեսանկյունից: Սա գիտակցելով՝ Հայաստան վերադառնալու մասին նույնիսկ չես մտածում: Մենք զինվորներ ենք, որոնք Երուսաղեմում պահպանում են փոքրիկ Հայաստանը: Հայկական թաղամասում գտնվում է համայնքը, գրադարանը, Մատենադարանը, եկեղեցին, դպրոցը, մանկապարտեզը: Չի կարելի այդ ամենը թողնել և հեռանալ: Երբեմն ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչ ես կորցրել այս անապատում, բայց դա հազվադեպ է լինում:

Այստեղ ես ծառայում եմ, ունեմ պարտականություններ: Շատերը չեն հասկանում դա, չեն գիտակցում Երուսաղեմում մեր ներկայության ողջ լրջությունը: Գիտեք, որ մի շարք զբոսաշրջիկներ Հայաստանի և հայերի մասին տեղեկանում են Երուսաղեմ այցելելով: Երուսաղեմը բացի մարդկանցից նաև քարերն են, պատմությունը, հայկական թաղամասը:

– Ինչպիսի՞ն են հայերի ու հրեաների հարաբերություններն այստեղ:

— Մենք աշխատում ենք չափավոր շփվել, և չքաղաքականացնել մեր ներկայությունը սուրբ հողի վրա: Հարցերը դիվանագիտորեն ենք լուծում: Իրականում, դա շատ մեծ աշխատանք է, որը հզոր հոգևոր և ֆիզիկական ուժ է պահանջում: Օրինակ՝ ուլտրաօրտոդոքսալ հրեաները մեզ կամ ցանկացած այլ քրիստոնյա եկեղեցականի տեսնելիս` թքում են:

Մեր առջև կանգնած է համայնքը պահպանելու հարցը. տարեցտարի հայերը պակասում են: Տղաները գերադասում են ամուսնանալ իսրայելուհիների հետ, աղջիկները հիմնականում ամուսին են ընտրում քրիստոնյա արաբներին: Հետևաբար, նրանց երեխաներն արդեն չեն ժառանգում մեր ավանդույթները:

Իսրայելում դժվար է նույնիսկ հրեաների համար, էլ չենք խոսում հայերի մասին: Հայերն աշխատանք գտնելու մտադրությամբ ԱՄՆ, Ավստրալիա են մեկնում և հաճախ չեն վերադառնում:

Հաջորդ խնդիրը` մեր համայնքում հայերին բաժանում են ըստ պատկանելության: Կան այնպիսիները, ովքեր այստեղ բնակություն են հաստատել խաչակրաց արշավանքների ժամանակ: Նրանք էլ հենց հիմնել են հայկական թաղամասը և իրենց «աշխարհիկ» են անվանում: Մյուսները եկել են` Ցեղասպանությունից փրկվելով, իսկ գաղթականների երրորդ ալիքը եղավ անցյալ դարի 90-ականներին: Հետաքրքիր է, որ կար ժամանակաշրջան, երբ «աշխարհիկ» համայնքի ներկայացուցիչները, որպեսզի չձուլվեն տեղի բնակչությանը, ամուսնանում էին իրենց զարմուհիների հետ:

– Ի՞նչ հարաբերություններ ունեն գաղթի երեք այդ շրջանների հայերի Երուսաղեմում:

— XX դարի 20-ականներին, Հայոց ցեղասպանությունից հետո Երուսաղեմում հայերի զանգվածային վերաբնակեցման նոր ալիք սկսվեց: Նրանց ապաստան տվեց մեր եկեղեցին, մանկատներ կառուցվեցին: Միայն Վանից շուրջ 800 երեխա էր բերվել: Նրանցից շատերը մնացին Իսրայելում, մյուսները մեկնեցին այլ երկրներ:

Այդ ժամանակաշրջանից են սկսվում «աշխարհիկ» կոչվող համայնքի և եկվոր հայերի միջև կոնֆլիկտները: 90-ականներին Հայաստանից ուսանողներ եկան՝ գիմնազիայում սովորելու համար: Նրանցից շատերը մնացին Իսրայելում: Եկվոր հայերի թիվն այդ ժամանակվանից մինչ օրս կազմում է մոտ 10 հազար մարդ: Սակայն Երուսաղեմի հայերն նրանց յուրային չեն համարում, քանի որ նրանց շարքերում շատ են խառնամուսնություններից ծնվածները, որոնք կիսով չափ են հայ և հեռու են մեր ավանդույթներից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում