Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Քչերն են ցանկանում կյանքը զոհել հանուն առաջնորդ Պուտինի. հայ-ռուսական բարեկամության հերթական պարադոքսը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել՝ առ այն, որ օտարերկրյա զինծառայողները այսուհետ կարող են ուղարկվել Ռուսաստանի սահմաններից դուրս՝ խաղաղարար և հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու համար։

Օրենքը նշենք, կոնկրետ ռուս զինծառայողների համար հստակեցումներ չի մտցնում։

Օտարերկրացիները կարող են ծառայել Ռուսաստանի Զինված ուժերում սկսած 2003 թվականից միայն պայմանագրով՝ ավագ սերժանտից և ավագից ոչ բարձր կոչումներով։

2015 թվականից սկսած Ռուսաստանը մասնակցում է հակաահաբեկչական գործողություններին Սիրիայում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը , սակայն, չի փոխանցում՝ արդյո՞ք մինչ այս պահը այդ գործողություններում ներգրավվել են օտարերկրացի պայմանագրային զինծառայողները, թե՞ ոչ։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշում է՝ Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններին մինչ այս պահը մասնակցել է այսպես կոչված մասնավոր ռուսական ընկերությունների (ЧВК) միջոցով: «Այն բոլոր գործողությունները, որ նրանք իրականացնում են և պետք չէ, որ դրանք դիտարկվեն որպես պետության գործողություն՝ անում են վարձկանների ձեռքերով։ Այս օրինագծով Ռուսաստանը, փաստորեն, միանգամայն օրինական ձևով փորձում է այդ վարձկանների աշխատանքին ներգրավել նաև օտարերկրացիներին։ Եվ պետք է հասկանալ, որ խոսքն առաջին հերթին վերաբերելու է նախկին Խորհրդային միության մեջ մտնող երկրների քաղաքացիներին՝ գոնե լեզվական բարիերը գոյություն չունի։ Գլխավոր դրդապատճառը դա է՝ կա կադրային քաղց, շատ քչերն են ցանկանում կյանքը զոհել հանուն առաջնորդ Պուտինի, իսկ այդ կերպ հավաքագրման բազան Պուտինն ընդլայնում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցեց Մեհրաբյանը։

Օրերս Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։ Հայաստանի խորհրդականները և Հայաստանում Ռուսաստանի քաղաքականությունը պաշտպանող գործիչները սա փորձում էին ներկայացնել որպես Հայաստանի համար խիստ անհրաժեշտ պայմանագիր, և որ դրանից հրաժարվելը Հայաստանին մահացու վտանգներ է սպառնում։ Պարադոքսալ իրավիճակ է ստացվում՝ մենք հույսներս դնում ենք Ռուսաստանի պաշտպանության, Ռուսաստանի Զինված ուժերի վրա, իսկ այնտեղ կա կադրային քաղց, և միջազգային տարբեր հակաահաբեկչական և խաղաղարար գործողությունների համար Պուտինը հավաքագրում է օտարերկրյա զինծառայողներին։ Եվ դեռ հայտնի չէ, թե, օրինակ, Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր հարձակումն ինչ ձևակերպում կստանա՝ գուցե դա էլ համարվի ահաբեկչական գործողություն, և այստեղ գան Ռուսաստանի հետ պայմանագիր կազմած օտարերկրացիները կամ, ասենք, ցանկանան այդ շրջանակներում խաղաղարար գործողություն իրականացնել։

Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ հայ-ռուսական միացյալ զորախումբ մեզ պետք չէ. «Հայաստանի պաշտպանության համար ռուսներն այստեղ բազա ունեն, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մեր ինչի՞ն է պետք մի հատ էլ համատեղ զորախումբ։ Դրա բացատրությունն իշխանությունը չտվեց՝ պարզ է, որ դա արվում է որպես ռուսների քմահաճույքի բավարարում և ոչ ավելին։ Եթե Ռուսաստանը մեզ պաշտպանող է՝ նրան ոչ ոք չի խանգարում մեզ պաշտպանել ներկայիս իրավապայմանագրային բազայի վրա։ Ի դեպ, օրերս հայ-ադրբեջանական սահմանի վրա՝ ոչ Ղարաբաղում, զինվոր է սպանվել. թող մի քաղաքական հայտարարություն անեն, որ դա անթույլատրելի է։ Չեն անում և չեն էլ անելու»։

Կոնկրետ ձևակերպումների մասով՝ մեր զրուցակիցն ասաց. «Այսօր ամեն այլանդակություն կարող են համարել խաղաղարար գործողություն»։ Հետաքրքրվեցինք՝ օրինակ, կարո՞ղ են այդ օտարերկրյա պայմանագրայինները ներգրավվել նաև Գյումրիում առկա 102-րդ ռազմաբազայում. «Ամեն ինչ էլ կարող են անել, համենայնդեպս, որևէ բան նրանց չի խանգարի դա անել»։

Ընդ որում՝ հատկապես ռուս զինծառայող Պերմյակովի հետ կապված իրադարձությունների ժամանակ բարձրաձայնվեց խնդիրն այն մասին, որ Ռուսաստանը այլ երկրների իր բազաներ ծառայության է ուղարկում հիմնականում այսպես կոչված «նիգոդնիներին», այսինքն՝ նրանց, ովքեր Ռուսաստանի Զինված ուժերում ծառայություն իրականացնելու համար պիտանի չեն։ Նման խնդիրներ առաջացել են նաև Տաջիկստանի ռուսական ռազմաբազայում, իսկ Պերմյակովի կենսագրությունն ու Հայաստանում հայտնվելու հանգամանքները, ավելորդ ենք համարում հիշեցնել։ Նշենք, սակայն, որ ճիշտ է, Պերմյակովի կատարած հանցագործության մասշտաբները աննախադեպ էին, բայց դա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն էր, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողները գյումրեցիների ահուսարսափի պատճառ էին դառնում։ Թե ինչ կլինի, երբ այնտեղ կհայտնվեն ռուսական «վարձկանները»՝ առայժմ վաղ է խոսել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում