Friday, 29 03 2024
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան

Ե՞րբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները. Hürriyet, Թուրքիա

26 տարի է անցել այն բանից, երբ Խորհրդային միությունը փլուզվեց։ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել բոլոր անկախ հետխորհրդային պետությունների հետ և զարգացրել այդ կապերը։ Սակայն Հայաստանի հետ նախկինի պես բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, ցամաքային սահմանը երկու երկրերի միջև շարունակում է փակ մնալ։

Հոկտեմբերի 10-ին լրացել է 2009 թվականին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրման 8-րդ տարին։ Երկկողմ արձանագրությունները նախատեսում են դիվանագիտական հարաբերությունների հաստատում և բարիդրացիական հարաբերությունների զարգացում։ Այդ նպատակներին հասնելու համար երկու երկրների խորհրդարանները պետք է վավերացնեին և օրենքի ուժ տային ցյուրիխյան արձանագրություններին, սակայն նման բան տեղի չունեցավ։

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու ԼՂ խնդրի կարգավորումը՝ Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության տեսանկյունից երկու կարևորագույն հարցերը, Թուրքիան դիտարկել է որպես գործընթացներ, որոնք պետք է ընթանան միմյանց զուգահեռ՝ երկու կողմերի աջակցությամբ։ Եթե ամեն բան այդպես էլ շարունակվեր, ապա այդ հարցերից յուրաքանչյուրով կարելի կլիներ առաջընթացի հասնել։

Սակայն երբ Թուրքիան սկսեց պնդել, որ ԼՂ խնդրի կարգավորումը կամ այդ ուղղությամբ առաջընթացը հանդիսանում են նախադրյալ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար, դա փոխեց ստեղծված պայմանները։ Հայաստանը, որը մինչ այդ պահը կարծել է, որ Թուրքիան իսկապես ցանկանում է հարաբերությունների նորալացում, այդ պայմանների առաջադրումից հետո կորցրել է հավատը Թուրքիայի անկեղծության նկատմամբ։

Թուրքիան առաջին անգամ չէ բախվում արտաքին քաղաքականությունում վստահության կորստի։ Թուրքիան նախկինում էլ կորցրել է վստահությունն իր դաշնակիցների և տարածաշրջանի հարևանների աչքերում, սակայն նրան չի անհանգստացրել այն փաստը, որ Հայաստանը նույնպես այդ հարևանների շարքն է անցել, իսկ Հարավային Կովկասում իսկապես կարևոր տարածաշրջանային խաղացող դառնալու շանսն ակնթարթորեն անհետացել է։

Հայաստանը, հասկացնել տալով, որ չի վավերացնի երկկողմ արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ դա չի անի Թուրքիան, կարողացել է մեղադրել Թուրքիային նորմալացման գործընթացի խոչընդոտման մեջ։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի բացման առիթով Սարգսյանի ելույթը, ըստ ամենայնի, կտանի հայ-թուրքական հարաբերությունները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում առաջ շարժվել, նոր և էլ ավելի անհույս փուլ։ Իր ելույթում Սարգսյանն ասել է. «Թուրքիան սխալվում է, եթե կարծում է, որ կարող է անվերջ պատանդ պահել այդ արձանագրությունները և վավարեցել դրանք, երբ իրեն հարմար լինի»։ Նա նաև ընդգծել է, որ այդ փաստաթղթերը կյանքի կոչելու որևէ առաջընթաց չի դիտվում։ Այդ պայմաններում 2018 թվականի գարնանից Հայաստանը կճանաչի հայ-թուրքական արձանագրություններն անվավեր, նշել է Սարգսյանը։

Քաղաքական իրավիճակը, որում գտնվում է Թուրքիան, հազիվ թե թույլ տա մինչ 2018 թվականի գարուն որևէ առաջընթացի հասնել Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում։ Այդ դեպքում 5 ամիս անց այդ փաստաթղթերը հայկական կողմից «անվավեր» կճանաչվեն։ Այդ արձանագրությունները երկու երկրների միջև ստորագրված միակ համատեղ փաստաթուղթն են 1921 թվականին Կարսի պայմանագրի ստորագրման ժամանակներից ի վեր, և կարևոր հիմք՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար։

Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը սահմանվել էր որպես Թուրքիայի հասարակական ժողովրդավարացման գործընթացի անհրաժեշտություն։ Ժողովրդավարացման գործոններից մեկը եղել է այդ իրավիճակի կարգավորումը, որը հանդիսանում է սառը պատերազմի հետք, այլ գործոն է Թուրքիայի տարածքում բնակվող, ծագումով քուրդ քաղաքացների հետ պատմական հանրային համաձայնության հասնելը։ Այդ կետերից ոչ մեկն այլևս չկա օրակարգում։ Այդ պայմաններում ավելի ու ավելի է ամրապնդվում տեսակետն այն մասին, որ Թուրքիայում ժողովրդավարացումն ինքնին դուրս է մղվել օրակարգից։ Միաժամանակ ամրապնդվում է հավատն առ այն, որ այսուհետ նորմալացման համար անհրաժեշտ է սպասել Թուրքիայում ժողովրդավարացման։

Հայաստանը սխալ կանի՝ ճանաչելով արձագանագրություններն անվավեր։ Դա կտա Թուրքիային հնարավորություն՝ հաստատելու համար, որ Հայաստանը հենց այն կողմն է, որը չեղարկել է արձանագրությունները և նորմալացման գործընթացը։ Իսկ Թուրքիան, նույնիսկ եթե կարճաժակետ հեռանկարում նրան հաջողվի այդ կերպ Հայաստանը դարձնել քավության նոխազ, հետագայում, երբ նորմալացման գործընթացը կրկին հայտնվի օրակարգում, կկորցնի այդ փաստաթղթերին վերադառնալու հնարավորությունը։ Այդուհանդերձ, նոր բանակցությունների ընթացքում, որոնք այդ դեպքում կսկսվեն «զրոյից», չափազանց դժվար կլինի կրկին հասնել առավելությունների, որոնց ստացվել են շնորհիվ առկա արձանագրությունների։

Արտաքին քաղաքական որոշումների ընդունումը կարճաժամկետ, անհեռատես, էմոցիոնալ և ռեակցիոն շարժառիթների ազդեցության ներքո, որպես կանոն, բացասական ազդեցություն է ունենում շահերի վրա միջին և երկարաժամկետ հեռանկարում։ Եթե նման դիրքորոշումը պահպանվի, ապա, ինչպես հասկանալի է դառնում, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին արձանագրությունները, որոնք ուր որ է՝ կուղարկվեն աղբարկղ, կլինեն Թուրքիայի ոչ վերջին կորուստը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում