Բոլոր իրանցիներն Իսլամական հեղափոխության պահակազոր են։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։
«Այսօր իրանցիները՝ տղաներ, աղջիկներ, տղամարդիկ և կանայք, բոլորն Իսլամական հեղափոխության պահակազոր են։ Մենք պաշտպանում ենք մեզ պաշտպանողներին և տարածաշրջանն ագրեսիայից ու ահաբեկչությունից»,- գրել է Զարիֆը։
Ուրբաթ ԱՄՆ ՖՆ-ը Իսլամական հեղափոխության պահակազորին, ինչպես նաև իրանական 3 ընկերությունների ներառել էր Հատուկ կատեգորիաների և արգելված անձանց ցուցակում, որոնք, ըստ Վաշինգտոնի, հովանավորում են ահաբեկչությանը։