Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Սերժ Սարգսյանի նոր պարտիան

Վաղը Ժնևում կայանալու է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ այդ հանդիպումից արդյունքներ չի սպասում գործնականում որևէ մեկը: Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները վաղուց են յուրացրել նման հանդիպումների «արդյունավետությունը». դրանց նախորդում և հաջորդում է Երևանի և Բաքվի դիվանագիտական պոլեմիկան, որը հաճախ, շատ հաճախ ուղեկցվում է սահմանային լարվածությամբ և անդառնալի կորուստներով:

Նման հանդիպումներից առաջնորդները, որպես կանոն, վերադառնում են «հաղթողի» կարգավիճակով, որովհետև ոչ մի սանտիմետր չեն նահանջել իրենց նախնական դիրքերից: Մեծ հաշվով` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում են կարգավորման հեռանկարը` այն դարձնելով ավելի մշուշոտ և անտեսանելի:

Համանախագահները պրագմատիկ դիվանագետներ են և հազիվ թե պատրանքներ ունենան, որ այսօրվա համատեքստում հնարավոր է թեկուզև չնչին առաջընթաց գրանցել կարգավորման գործընթացում: Լավագույն դեպքում` նրանք փորձում են մեղմել հայ-ադրբեջանական լարվածությունը, իսկ, որպես կանոն, ապահովում են միջնորդական այս բացառիկ փևաչափի «կենսունակությունը», որովհետև Մինսկի խմբի համանախագահությունը միակ հարթակն է, որտեղ նոր Սառը պատերազմը չի ոչնչացրել Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների որոշակի կառուցողականությունը:

Այս օրերին ամենաարծարծվող հարցերից մեկն այն է, թե ինչու Սարգսյանն ու Ալիևը համաձայնեցին հանդիպման, եթե անգամ ՄԱԿ-ի բարձր ամբիոնն օգտագործեցին կոշտ հռետորաբանության նպատակով կամ նույնիսկ Ժնևի ճանապարհին դեռ շարունակում են հեռակա դիվանագիտական կոշտ բանավեճը հանդիպման օրակարգի շուրջ: Հանդիպման կայացման տարբեր վարկածներ են առաջ քաշվում, հիմնականում` գլոբալ, աշխարհաքաղաքական, սակայն դրանցից որևէ մեկը չի գալիս հաստատելու, որ Ղարաբաղյան հարցն առաջնահերթություն է դարձել համաշխարհային քաղաքականության օրակարգում` հատկապես կորեական և իրանական ճգնաժամների ֆոնին: Մինչդեռ տեսանելի, առարկայական է Ժնևի հանդիպման ներքաղաքական ենթատեքստը թե Սերժ Սարգսյանի և թե Իլհամ Ալիևի համար: Սա է այն կոնսենսուսը, հիմնավոր պատճառը, որ նրանց հասցնում է Ժնև` առանց որևէ նախադրյալի, հույսի, հեռանկարի, որ իրենց հանդիպումը կարող է ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը:

Հայաստանի ոչ մի իշխանություն իրապես չի փորձել կարգավորել ԼՂ հարցը` այն Հայաստանի զարգացման բանալի դարձնելու հեռանկարով: Նույնիսկ` Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, թերևս, հայաստանյան էլիտայում շարունակում է մնալ միակը, ով 1997թ-ի վերջին ներկայացրեց կարգավորման իր ծրագիրը` երկրի զարգացման համատեքստում: Առաջին նախագահը հրաշալի հասկանում էր, որ ԼՂ խնդիրը լուծելու բարենպաստ պահը բաց է թողել և իր իրապես կոնցեպտուալ հոդվածն իրականում դառնալու է ոչ թե «պատերազմի և խաղաղության» երկընտրանքի քաղաքական, հանրային քննարկումների, այլ ներիշխանական հարաբերություններ պարզելու առիթ: Այդպես էլ եղավ ու «հաղթողական» ծրագրով իշխանությունը զավթեց Ռոբերտ Քոչարյանը, ով իրականում կարգավորման գործընթացում «հաղթեց» Արցախի ինքնորոշմանը` Ստեփանակերտին դուրս մղելով բանակցությունների սեղանից, Հայաստանին` Մեղրիի փոխանակման նվաստացուցիչ տարբերակի քննարկումով կասկածի տակ դնելով մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Կարգավորման գործընթացի իմիտացիայի շնորհիվ Քոչարյանը շահեց իր անսահմանափակ իշխանությունը, երկիրը թալանելու միջազգային «ինդուլգենցիան»: Սկզբունքորեն որևէ բան չի փոխվել նաև Սերժ Սարգսյանի պարագայում, որովհետև Արցախի սռաջնագծի խրոխտ ելույթով նա սկզբունքորեն լուծում է ոչ թե երկրի պաշտպանության, այլ այդ թեման մենաշնորհելու հարց: ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը ոչ թե համազգային օրակարգ է հնչեցնում, այլ մեր հասարակության աչքերում կերտում է «համազգային լիդերի» իր կերպարը:

Նույն կերպ` Ժնևը ծառայելու է ոչ թե կարգավորման գործընթացին կամ գոնե դրա շուրջ քաղաքական, հասարակական դիսկուրսին, այլ` ԼՂ, անվտանգության հարցերում «անփոխարինելի» առաջնորդի կերպարի ձևավորմանը: Ժնևի հանդիպումը հաստատ ազդակ չի տալու կարգավորման գործընթացին, սակայն կարող է կարևոր գործոն դառնալ 2018-ի ներիշխանական զարգացումների համատեքստում: Սերժ Սարգսյանը Վիեննայում գուցե ոչ թե պարտիա է եզրափակում, այլ սկսում է նորը, որը կարող է շարունակել միայն ինքը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում