Կալիֆորնիայում անտառային հրդեհների մակերեսը գերազանցել է Նյու Յորքի չափսերը։ Հրդեհների զոհն է դարձել 40 մարդ։ Կրակը ոչնչացրել է մոտ 6000 կառույց։
Հրդեհների տիրապետության տակ հայտնված տարածքի ընդհանուր մակերեսը հասել է 86.5 հեկտարի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Սա Կալիֆորնիայի վերապրած մեծագույն ողբերգություններից մեկն է։ Ավերածության ծավալն անհավատալի է։ Նման սարսափը նույնիսկ անհնար է պատկերացնել»,-հայտարարել է Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը։
Նահանգում կրակի 17 խոշոր օջախների դեմ պայքարում է ավելի քան 10 հազար փրկարար։
Կալիֆորնիայի 8 շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է միջոցներ հատկացնել՝ կրակի հետագա տարածումը կանխելու համար։