Չեխիայում ընթացող մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Թուրքիայի հետ:
Բուքմեյքերական ընկերությունները վստահ են, որ թուքերը հեշտ հաղթանակ կտանեն: Մասնավորապես, Հայաստանի հաղթանակը գնահատված է 18, ոչ-ոքին 6.8, իսկ Թուրքիայի հաղթանակը՝ ընդամենը 1.1 գործակցով:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 7:0 հաշվով զիջել էր Չեխիային:
Մրցավեճը կսկսվի Երևանի ժամանակով 17-ին: