Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Համաձայնագրի հրապարակումը նշանակում է՝ բաց ենք խաղում և գաղտնի պայմանավորվածություն որևէ մեկի հետ չունենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան,  նախ ԵՄ-ն, ապա նաև Հայաստանի ԱԳ նախարարությունը հրապարակեցին ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի տեքստը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ  հիմա հանրայնացրին դեռ չստորագրված տեքստը:

– Նախ՝ շատ կարևոր է, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի  և ԵՄ-ի միջև ստորագրվելու է: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այս համաձայնագիրը: Չեմ ուզում ասել, որ անսպասելի էր տեքստի հրապարակումը, որովհետև այն գաղտնի փաստաթուղթ չէր, միջազգային փաստաթուղթ է, բանակցվել է բավականին երկար ժամանակ, բանակցվել է անգլերեն լեզվով: Դրանով էլ պայմանավորված՝ առաջինը ներկայացվեց նաև ԵՄ-ի կողմից, իսկ հետո արդեն ոչ պաշտոնական թարգմանությամբ Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրեց ամբողջ տեքստը: Սա Հայաստանի թերևս ամենախորը և խոշոր համագործակցության պայմանագրերից մեկն է, եթե ոչ  երկրորդը՝ ԵԱՏՄ պայմանագրից հետո: Սա ամբողջությամբ փակում է Հայաստանի համար մի շարք շատ կարևոր ոլորտներ՝ սկսած քաղաքական երկխոսությունից, վերջացրած մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությամբ: Սա, կարծում եմ, շատ լուրջ փաստաթուղթ է, և ես վստահ եմ, որ ընդամենը մեկ ամիս անց այս համաձայնագիրը ստորագրելու ենք, և համաձայնագրով նախատեսված ժամկետներում այն ուժի մեջ է մտնելու, այսինքն՝ վերջին փաստաթուղթը ստորագրելուց անմիջապես հետո:

– Շատ փորձագետներ վստահ են, որ այս փաստաթուղթը կյանքի չի կոչվելու, քանի որ կլինեն ճնշումներ Ռուսաստանի կողմից: Ձեր կարծիքով՝ կա՞ն այնպիսի դրույթներ, որոնք կարող են առաջացնել Ռուսաստանի խանդը:

– Ես չեմ կարծում, որ նման հավանականություն կա, և դրա համար մի քանի հիմնավոր պատճառ ունեմ. նախ պետք է հիշենք, թե ՀՀ նախագահը երբ հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել այս համաձայնագիրը: Դա տեղի ունեցավ ՌԴ նախագահի հանդիպումից ընդամենը մեկ օր անց: Սա նշանակում է, որ Հայաստանի նախագահը իր գործընկերոջ հետ խոսել է այդ մասին, ներկայացրել է Հայաստանի համար այս փաստաթղթի կարևորությունը, և բնական է, որ ռուսական կողմը ադեկվատ պատասխան է տվել, և նման վտանգ չկա: Երկրորդ կարևոր հանգամանքը. ուզում եմ հիշեցնել, որ նախորդ անգամ մենք ԵՄ-ի հետ խորը և համապարփակ համագործակցության համաձայնագիրը չենք ստորագրել, և դա ոչ թե Ռուսաստանի կողմից ճնշման արդյունք էր, ինչպես ընդունված է ասել, այլ ընդհակառակը՝ ԵՄ-ի կողմից մոտեցում էր, որը նաև պայմանավորված էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Այս առումով չեմ ցանկանում մեղքը գցել Հայաստանի կամ Ռուսաստանի վրա, որովհետև անձամբ հետևել եմ այդ իրադարձությունների զարգացմանը և ինչ-որ չափով եղել եմ այդ իրադարձությունների մասնակիցը:

Երրորդ կարևոր հանգամանքը այն է, որ այս փաստաթուղթը ստորագրում ենք այն ժամանակ, երբ ԵԱՏՄ անդամ ենք, և լինելով այդ միության անդամ՝ այս համաձայնագրով նախատեսված որևէ դրույթ չի հակասում ԵԱՏՄ-ի հետ մեր համագործակցությանը: Այդ առումով, կարծում եմ, որևէ խոչընդոտ հայկական կամ ռուսական կողմից չի լինելու: Եվ տեքստի հրապարակումն էլ ինքնին նշանակում է, որ մենք բաց ենք խաղում և գաղտնի կերպով որևէ պայմանավորվածություն որևէ մեկի հետ չունենք:

– Այնուամենայնիվ, Ձեզ համար անսպասելի չէ՞ր այս փաստաթղթի հրապարակումը, երբ իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ դեռ կան կետեր, որոնց շուրջ բանակցում են:

– Բացարձակապես անսպասելի չէ: Որպես իրավաբան կարող եմ ասել՝ քանի որ փաստաթուղթը իրենից պետական կամ ծառայողական գաղտնիք չի ներկայացնում, նշանակում է, որ երբ բանակցային գործընթացն ավարտվեր, ապա պետք է հանձնվեր հանրության դատին: Կարծում եմ՝ շատ ողջամիտ ժամկետ է ընտրված, որպեսզի այն ներկայացվեր հանրության դատին, որ մեր հասարակությունը իմանար, թե Հայաստանի ԱԳՆ-ի գլխավորությամբ ՀՀ-ն ինչ է բանակցել ԵՄ-ի հետ: Սա, կարծում եմ, ողջամիտ ժամկետ է և որևէ իրավական ակտերի մասին օրենքի կամ միջազգային պայմանագրի չհակասող գործընթաց է:

– Այսինքն՝ վստա՞հ եք, որ այն կյանքի է կոչվելու, և 2013-ի սեպտեմբերի 3-ի իրավիճակի կրկնություն չենք ունենալու:

– Ես որևէ նախադրյալ չեմ տեսնում, որով կարող է խոչընդոտվել այս համաձայնագրի ստորագրումը գոնե Հայաստանի կամ Ռուսաստանի կողմից: Իսկ այն հանգամանքը, որ ԵՄ-ի կողմից փաստաթուղթն արդեն իսկ հրապարակվել է և պատրաստ է ստորագրման որոշակի տեխնիկական խմբագրումներից հետո, կարծում եմ՝ այն ստորագրվելու է նախատեսված ժամկետներում:

– Առաջիկայում Սարգսյան-Ալիև հանդիպումն է: Ընդհանրապես այս փաստաթղթի հանրայնացումը որքանո՞վ կարող էր կապ ունենալ մյուս գործընթացների հետ:

– Չեմ կարծում, որ որևէ կապ կարող է ունենալ այս հրապարակումը որևէ այլ իրադարձության կամ Սարգսյան-Ալիև հանդիպման հետ: Սարգսյան-Ալիև հանդիպումն այլ գործընթաց է, հանդիպումը կազմակերպել են Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները: Սա առանձին գործընթաց է, բայց նաև կարևորում եմ  համաձայնագրում առկա մի կետ՝ նախատեսված է, որ տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ տարածաշրջանում առկա վեճերը լուծվեն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, և շատ կարևոր է, որ այս համատեքստում նախատեսված է և նշված, որ պետք է ակտիվ լինի նաև ԵԱՀԿ-ի ներգրավվածությունը: Բնականաբար, այստեղ խոսքը Մինսկի խմբի մասին է, և ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով վերահաստատում է, որ Ղարաբաղյան հակամարտության գործընթացում ԵԱՀԿ-ին այլընտրանք պարզապես գոյություն չունի: Սա չափազանց կարևոր դրույթ է, որին, կարծում եմ, առանձին կարող ենք անդրադառնալ:

– Իսկ արդյոք որևէ կետ կա՞ համաձայնագրում, որ կարող է մտահոգել ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին:

– Ուսումնասիրել եմ տեքստը և չեմ գտել մի կետ, որ կարող է Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների առումով որևէ հակասություն ունենալ փաստաթղթի հետ, որն այս պահին պատրաստվում ենք ստորագրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում