Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չսպիացող վերք, անդառնալի կորուստ․ «Հոկտեմբերի 27»-ի ռուսական հետքը

«Հոկտեմբերի 27»-ի ռուսական հետքը

«Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ կարիք չկա ոչինչ անել, միայն պետք է սպասել, որ Հայաստանում և Ռուսաստանում իշխանափոխություն լինի։ Այնքան շատ փաստեր կան քրեական գործի մեջ, որ այս կողմ, այն կողմ ընկնելու կարիք չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը։ «Պատվերը Դաշնակցություն կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի կողմից էր։ Դաշնակցությունն ուզում էր լիիրավ գալ իշխանության, բնական է՝ խանգարողը Վազգեն Սարգսյանն էր։ Բացի այդ՝ Վազգեն Սարգսյանը չէր ցանկանում Ռուսաստանի լծի տակ մտնել։ Չէր ուզում, որ Հայաստաննն ամբողջությամբ Ռուսաստանը կառավարի։ Վազգենի հիմնական հարցը ծնվեց, երբ նա Մեղրիի տարբերակից հրաժարվեց։ Այդ ժամանակվանից արագացավ նրա և Դեմիրճյանի մահը»,- ասել է Մուշեղ Սաղաթելյանը։ Վերջինս, ըստ էության, զարգացրել է այն թեզը, որը լայն ճանաչում ունի հասարակության շրջանում և հանգում է մոտավորապես այն տրամաբանությանը, որ Ռոբերտ Քոչարյանը «հոգնել» էր Վազգեն Սարգսյանի մոտ նախագահ «աշխատելուց»: ՀՅԴ-ի պարագան նույնպես մոտիվացված է, եթե հիշենք, որ այս կուսակցությունը Վազգեն Սարգսյանին սպանելու ցանկություն ունեցել է դեռ 1995թ-ին: Ի դեպ, ամենևին պատահական չէ, որ Նաիրի Հունանյանի հանցախմբի գրեթե բոլոր անդամները նախկին դաշնակցականներ են:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանությունը Հայաստանում հաստատվել է արյունոտ «Հոկտեմբերի 27»-ի միջոցով, ակնհայտ փաստ է, ինչպես նաև այն, որ հենց այդ ոճրագործությունը ՀՅԴ-ի համար լայն բացեց դռներն` իշխանության բարիքներից օգտվելու համար: «Հոկտեմբերի 27»-ին Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի մասնակցության փաստը կասկածի դա չդնելով հանդերձ` որոշակի վերապահում ունենք այն վարկածի դեմ, որ հենց նրանք են ոճրագործության պատվիրատուները: Բանն այն է, որ Հայաստանում չկային և չկան պետական կամ քաղաքական սուբյեկներ, որոնք կարողանան ինքնուրույն «մարսել» նման մասշտաբային ահաբեկչության հետևանքները` թե ներքին և թե հատկապես աշխարհաքաղաքական հետևանքների տեսանկյունից: Այս առումով` Քոչարյանի կամ ՀՅԴ-ի հնարավոր դերակատարությունը կարող է ձգել «կապավորի» կարգավիճակին: Ասել կուզի, որ ոչ թե նրանք են Ռուսաստանի հետ համաձայնեցրել «Հոկտեմբերի 27»-ը, այլ Մոսկվան է նրանց մասնակից դարձրել իր ծրագրին` խրախուսելով Քոչարյանի ու ՀՅԴ-ի իշխանատենչությունը:

Մեծ հաշվով` «Հոկտեմբեր 27»-ը Հայաստանի ռուսական օկուպացիայի խորհրդանշական մեկնարկն է, այն կոնսեսուսն, որը դրված է Հայաստանի քաղաքական համակարգի ռուսականացման կամ եվրասիականացման հիմքում: Այս լույսի ներքո` Քոչարյանն ու նրա շրջապատն ընդամենը կարող էին լինել «Հոկտեմբերի 27»-ի նախագծի «մենեջերները»` դրանից հետո ստանձնելու համար ռուսական գաղութի կամ ֆորպոստի վերածված Հայաստանի «մենեջերությունը»:

Ընդ որում` Ռուսաստանի հատուկ ծառայությունները «Հոկտեմբերի 27»-ն իրականացրել են կայսերական սառնասրտությամբ(ինչի հավաստումն են նաև ոչ անհայտ Լիտվիենկոյի խոստովանությունները)` դրան մասնակից դարձնելով գավառական ամբիցիաներ և քինախնդրություն ունեցող Քոչարյանին, մյուս կողմից` վերահսկելի դարձնելով Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի շրջապատների վարքագիծը, որոնք հետամուտ էին ոճրագործության լիարժեք բացահայտմանը: Ընդդիմության շարքերում ներդրված էին Մոսկվայի «ականներ», որոնք 2000-ականների կեսերին անհրաժեշտ պահերի «պայթեցում» էին «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանը հետամուտ «Հանրապետություն» և ՀԺԿ կուսակցությունները:

Ավելորդ չէ հիշեցնել, որ հենց ռուսական անուղղակի ազդեցությամբ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունում, որպես տուժողի ներկայացուցիչ, հայտնվեց մոսկվացի փաստաբան Օլեգ Յունոշևը, ով, ինչպես հետո պարզվեց, դատարանում հետամուտ է եղել ոչ թե ոճրագործության լիարժեք բացահայտմանը, այլ` ըստ էության, «խմբագրել» է արդարադատության ձգտում ունեցող տուժողների իրավահաջորդների օրինական պահանջները: Մուշեղ Սաղաթելյանն, անշուշտ, քաջածանոթ է «Հոկտեմբերի 27»-ի գործին, դրա բազմաթիվ նրբություններին, սակայն նկատենք, որ միայն Ռուսաստանում և Հայաստանում մեխանիկական իշխանափոխությունները բավարար չեն, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի:

Անհրաժեշտ է նաև, որ Հայաստանի քաղաքական համակարգի վրայից հանվի «Հոկտեմբերի 27»-ի ռուսական կնիքը, որովհետև մեր քաղաքական ուժերի մի մասը Մոսկվայի հետ կապված է ընդհանուր հանցագործության շղթայով, մյուսները վախենում են նոր «Հոկտեմբերի 27»-ից: Ոճրագործության ամբողջական բացահայտումը հնարավոր է լինելու Հայաստանի ապագաղութացումից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում