Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Սուրբ քաղաք, անսուրբ վկաներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարի Երևանի տոնին նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գումար է ծախսվել։ Այս տարի քաղաքապետարանը որոշել է երկու օրվա փոխարեն միայն մեկ օր նշել Երևանի տոնը՝ հրաժարվելով Հանրապետության հրապարակի տոնական համերգից ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթից:

«Էրեբունի-Երևան» տոնակատարության այսօրվա անբովանդակ միջոցառումների ներկայիս վիճակի ամենադիպուկ բնորոշումը թերևս «Խրախճանք ժանտախտի ժամանակն է», որին կարելի է շատ անգամ հանդիպել, շատ տարբեր առիթներով, բայց թերևս հազվադեպ կարելի է արձանագրել իրավիճակի և նախադասության այդքան դիպուկ «ներդաշնակություն»:

Մեր պարագայում այդ իրավիճակն ունի նաև մեկ այլ առանձնահատկություն` Հայաստանում ժանտախտը սկսել է խրախճանքից, այսինքն՝ ժանտախտը խրախճանքի հետևանք է: Դա այդքան էլ բարդ ապացուցելի բան չէ: Բավական է նայել մեր անկախության ընթացքին, նայել ընդհանրապես անկախության գործընթացին` Ղարաբաղի շարժումից սկսած, ու պարզ կերևա, որ ժանտախտը եղավ այն ժամանակ, երբ սկսվեց խրախճանքը:

Եթե մարդկանց մի խումբ, մի դաս, մի շերտ կամ պարզապես մի թայֆա չորոշեր իր կյանքը վերածել խրախճանքի, ժանտախտը հազիվ թե պատեր մեր պետական ու հասարակական կյանքին: Չէ՞ որ այդ կյանքի ակունքները բավական զուլալ էին, այնքան զուլալ, որ հատուկենտ կեղտերը երևում էին՝ չկարողանալով ձուլվել որևէ ֆոնի: Ու շատերին թվաց, թե այդ կեղտը միշտ այդպես քիչ էլ մնալու է, միշտ այդպես առանձնանալու է, միշտ այդպես լինելու է մեկուսի, խեղճացած, կռացած ման եկող, միշտ վախենալու է լույսից, ամաչելու է նայել մարդկանց աչքերին:

Բայց իրավիճակը շատ արագ փոխվեց. ավելի արագ, քան հանրության մեծամասնությունը կփորձեր հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում: Ու մեկ էլ հանկարծ եկավ մի պահ, երբ այդ հատուկենտ, առանձնացող, վախեցող, միշտ խոնարհված ու կռացած, բարդույթավորված կեղտը, աղբը սկսեց արդեն քանակ կազմել, իսկ հետո նաև ազդել որակի վրա: Ու եղավ իրավիճակ, երբ այդ կեղտը արդեն չի վախենում նայել մարդկանց աչքերին, նույնիսկ պահանջում է, որ մարդիկ իրենց աչքերը խոնարհեն իրեն տեսնելիս: Այդ կեղտը արդեն լույսից չի վախենում, արդեն միայն գիշերները չէ, որ լցվում է փողոց: Նույնիսկ տներն է լցվում արդեն հեռուստատեսության միջոցով, հետապնդում է բոլորին ամեն քայլափոխի: Ու եթե անկախության գործընթացի ակունքներում այդ աղբն ու կեղտն էին տարբերվում, առանձնանում, ապա ներկայումս արդեն տարբերվում են ու առանձնանում առաքինությունը, պարկեշտությունը, ազնվությունն ու օրինապահությունը:

Հասարակությունը բաց թողեց խրախճանքի պահը` հասարակական-քաղաքական կյանք լցված աղբի խրախճանքի պահը, բաց թողեց նաև այն պահը, երբ տարբեր մարդիկ ու խմբեր հայտնվեցին ոչ այնտեղ, որտեղ պետք էր, ու այդ անհամատեղելիության հետևանքով վերածվեցին աղբի և համակարգային գարշահոտություն սկսեց տարածվել ամենուրեք, ուր խառնվել էին միջավայրերը և դրանցում գտնվող անհատներն ու խմբերը: Այդ ամենն առաջ բերեց ժանտախտ: Տարբեր խմբեր ու անհատներ հարստանում էին, խրախճանքի վերածում իրենց կյանքը հասարակության և պետության հաշվին, իսկ հանրությունը այդ ամենին նայում էր ներողամտորեն, պատերազմական և հետպատերազմական առասպելաբանության դիրքերից՝ չնկատելով, որ այդպես սկսվում է մի շատ ավելի լուրջ պատերազմ հենց հանրության և այդ շերտերի միջև: Ներկայումս մենք քաղում ենք պատերազմի դառը պտուղները:

Խրախճանքի և ժանտախտի պատճառահետևանքային այդ կապը ներկայումս նաև բավական լուրջ հարց է դնում մեր հասարակության առաջ` հնարավո՞ր է արդյոք հաղթահարել ժանտախտը առանց խրախճանքը դադարեցնելու: Եթե այդ խրախճանքն էր Հայաստանում տարածված իրավիճակային ժանտախտի աղբյուրը, պատճառը, ապա ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել հետևանքը առանց պատճառը հաղթահարելու: Այդ հարցի պատասխանը բավական կարևոր է, եթե անգամ առերևույթ այն թվում է ոչ այդքան նշանակալից: Դա հիմնաքարային արժեքների առնչվող հարց է, որի պատասխանը պետք է ձևավորի հասարակական համապատասխան հոգեվիճակ և տրամադրություն. ինչպիսին է հանրության վերաբերմունքը խրախճանքի հանդեպ, որպես հասարակական-պետական կյանքի դեգրադացիոն երևույթ:

Խնդիրն այնքան լուրջ է, որ դրա մասին նաև իշխանությունն է խոսում, ինչպես օրինակ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր հայտարարում, թե չի կարելի աղքատություն ունեցող երկրում ուժի և շքեղության ցուցադրություն կազմակերպել: Սակայն նախ այստեղ շեշտադրումներն են տարբեր` այստեղ խոսքը ցուցադրել-չցուցադրելու մասին է: Այսինքն՝ ունեցեք ուժ և իշխանություն, կարևոր չէ ինչ ճանապարհով, միայն թե աշխատեք չցուցադրել և չգրգռել մասաներին: Եվ բացի այդ էլ՝ իշխանությունը խոսում է այդ մասին, սակայն ի զորու չէ, չունի որևէ էական քայլ անելու կամք, ինչի վկայությունն անցած երեք տարիներն են:

Հետևաբար, այդ գործում իշխանությունը հանրության գործընկերը չէ, որովհետև եթե երկրում առկա ժանտախտը խրախճանքի հետևանք է, ապա երկրում առկա իշխանությունն էլ այդ խրախճանքի արդյունքն է տվյալ անհանտների և խմբերի համար: Եթե հասարակության համար ձևավորված չէ ժանտախտածին խրախճանքի հանդեպ հիմնարար մոտեցում, անկյունաքարային բանաձևված դիրքորոշում, ապա դա իր մեջ կարող է վտանգներ պարունակել անգամ իշխանափոխության դեպքում, քանի որ այդ ժամանակ ինքնաբերաբար, ուզենք դա, թե ոչ, առաջանալու է այդ խրախճանքին տնօրինելու հարցը: Իսկ դա կարող է բերել շրջանաձև դարձի, ինչից խուսափելու համար է անհրաժեշտ, որ եթե հասարակությունն իր վերաբերմունքը չհասցրեց ձևավորել այն ժամանակ, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, գոնե ներկայումս ձևավորի, երբ հնարավոր է շատ բաներ հնարավորություն կլինի սկսել նորից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում