Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 13-րդ տուրում Մոսկվայի «Արարատը» հերթական հաղթանակն է տարել, այս անգամ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով Վոլգոգրադի «Ռոտոր-2»-ի նկատմամբ:
Հայկական թիմն այս պահին 35 միավորով շարուրնակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, 12 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»: