Թուրքիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են ոստիկանության 63 նախկին աշխատակիցների, որոնք կասկածվում են անցած տարվա հուլիսին հեղաշրջման փորձին ունեցած մասնակցության մեջ՝ տեղեկացնում է Anadolu-ն:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել, որին ներգրավված էր զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը: Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա: Հեղաշրջման փորձի ճնշումից հետո Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ են ձերբակալվել և հեռացվել:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթհուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս դիմել է ԱՄՆ-ին Գյուլենին արտահանձնելու պահանջով և մերժում է ստացել: