Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Ռուսաստանի տնտեսական ներկայությունը կատաստրոֆիկ մեծ է. Հայաստանը շնչելու այլ ճանապարհ չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է չեխիահայ քաղաքական մեկնաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը։

-Պարոն Առաքելյան, մեկ տարուց ավել է ՝Կարեն Կարապետյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը։ Ինչպե՞ս եք  ընդհանուր առմամբ  գնահատում այս մեկ տարվա աշխատանքը։

Ընդհանուր աշխատանքային ոճից երևում է, որ նա փորձում է ինչ-որ բաներ անել, բայց խնդիրն այն է, որ իր գործողությունները խիստ սահմանափակված են։ Իմ կարծիքով՝ այդ սահմանափակման պատճառն էլ այն է, որ 2013-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մենք դառնում ենք ԵԱՏՄ անդամ և, փաստորեն, շեղվում ենք եվրոպական ուղուց։ Դա շատ խիստ սահմանափակել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները։

Հարկ  է նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցության հենց առաջին տարվա ընթացքում մեր տնտեսական շրջանառությունը խոր անկում ապրեց ոչ միայն ԵՄ անդամ երկրների, այլ հենց Ռուսաստանի հետ։ Մեզ վստահեցնում են, որ Հայաստանը ձեռք է բերել մոտ 200 միլիոնանոց շուկա, որտեղ մենք կարող ենք առևտուր անել, բայց պետք է մոտիկից նայել ու հասկանալ, թե դա ինչ շուկա է։ ԵԱՏՄ-ն կազմված է այն երկրներից, որոնք այսօր տնտեսական անկում են ապրում, դա փաստորեն սննկացող կամ կիսասննկացած շուկա է։ Չի ասվում այն մասին, որ դառնալով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը կորցրել է կես միլիարդանոց մի հարուստ շուկա՝ այն շուկան, որը ֆինանսական հսկայական միջոցներ ուներ, մենք դա կորցրել ենք, որովհետև ստորագրելով ԵԱՏՄ փաստաթուղթը, մենք, փաստորեն, մնացած երկրների հետ ուղիղ կապը կորցրել ենք։ Յուրաքանչյուր ապրանք, այդ թվում՝ զենք-զինամթերք գնելու դեպքում, մենք պարտավոր ենք անել ԵԱՏՄ-ի միջոցով, վճարելով յուրաքանչյուր ապրանքի դիմաց  հսկայական գումար, որից մենք հետ ենք ստանում չնչին չափաբաժին՝ ընդամենը գուցե  մեկ տոկոս ։ Այդ ամեն ինչից ելնելով՝ Եվրոպայի հետ Հայաստանի ակտիվությունը նվազել է, դա ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Եվրոպային։ Ես ճանաչում եմ Եվրոպայում բազմաթիվ գործունյա մարդկանց, որոնք մինչ մեր՝ ԵԱՏՄ անդամ դառնալը, Հայաստանի հետ սերտ կապեր ունեին, իսկ հիմա նրանց հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ նվազել է։

Վերադառնալով վարչապետի աշխատանքին՝ նշեմ, որ նա այսօր խիստ «չափառների» մեջ է և դրա մեջ փորձում է ինչ-որ բան անել, որն էլ ի վերջո ստացվում է գործունեության իմիտացիա, քան բուն շահութաբեր  գործունեություն։

-Վարչապետի այցերը սահմանափակվում են ԵԱՏՄ անդամ երկրներով, օրերս նաև Իրան կատարած այցով։ Ինչո՞ւ Եվրամիության  անդամ երկրների կողմից հրավերներ չեն լինում, Ձեր կարծիքով, կամ ինչո՞ւ մենք ինքներս դա չենք նախաձեռնում։

Առաջին հարցի մեջ ես ինչ-որ առմամբ նշեցի պատճառները։ Դա գալիս է նրանից, որ Հայաստանի նկատմամբ չկա հետաքրքրություն։  Երկար տարիներ ՀՀ կառավարությունը Եվրամիությունից գրանտներ էր ստանում, ծրագրեր էին Հայաստանում իրականացվում և հանկարծ մեկ օրվա ընթացքում մենք այդ ամենը խզում ենք և գնում ուրիշ ճանապարհով։ Գնում ենք մի ճանապարհով, որը, ըստ իս, տանում է դեպի անդունդ։ Այդ միության անդամները ամենևին մեր բարեկամները չեն և դա ապացուցում է, օրինակ, այն փաստը, որ Ղարաբաղյան հակամարտության սրման օրերին, երբ Երևանում պետք է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպում լիներ՝ Ղազախստանի նախագահը հրաժարվեց Հայաստան գալ և առաջարկեց կողմնակալություն չլինելու համար հանդիպումն այլ երկրում կազմակերպել։ Բայց ի՞նչ կողմնակալության մասին էր խոսքը, երբ դու քո ընկերոջ  երկիր չես ուզում գնալ։ Նույն վերաբերմունքը մենք տեսել ենք և՛ Բելառուսի, և՛  Ղրղըզստանի նախագահների կողմից։ Իսկ Ռուսաստանի վերաբերմունքը մենք տեսել ենք՝ զենք վաճառել մեր թշնամուն, Ադրբեջանի նախագահն էլ առավոտից երեկո խոսում է, թե  ինչպես է օգտագործելու այդ զենքը, և այն որտեղ է գործելու։ Այդ միությունն արդեն իսկ օրորոցում խեղդված է, այդ պատճառով էլ ես կարծում եմ՝ դառնալով ԵԱՏՄ անդամ, մենք շատ վատ ապագա ունենք։

-Այս ֆոնին ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերին ԵՄ-ի հետ նոր պայմանագրի ստորագրման հավանականությունը։ Արդյո՞ք Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից դա թույլ կտա, և այս անգամ գործընթացը մինչև վերջ կգնա։

-Ցավն այն է, որ այս իրավիճակը ստեղծվել է ոչ մեկ օրվա ընթացքում։  Արդեն մոտ 15 տարի է՝ Հայաստանը իր կամքով Ռուսաստանին հանձնում է իր անկախությունը։ Ես խոսում եմ այն գործարանների, այն ստրատեգիկ հսկայական նշանակություն ունեցող օբյեկտների մասին, որոնք պարտքի դիմաց մենք լումաներով նվիրում ենք Ռուսաստանին։ Ռուսաստանի տնտեսական ներկայությունը կատաստրոֆիկ մեծ է՝ դա արվել է կոնկրետ այն նպատակի համար, որ Հայաստանը շնչելու  և ուրիշ ճանապարհ որդեգրելու հնարավորություն չունենա։

ԵՄ անդամ երկրների գրեթե բոլոր կառավարությունները Հայաստանի նկատմամբ բավականին դրական են տրամադրված՝ նույն Չեխիան, որը վերջերս  նախագահի, Սենատի մակարդակով ճանաչեց Ցեղասպանության հարցը, նույնը նաև Գերմանիան։ Հայաստանի հանդեպ բացասական վերաբերմունք չկա՝ նրանք կփորձեն Հայաստանին պահել իրենց կողքը, բայց մենք մեր ձեռքով մեր ապագան ու հնարավորությունները սահմանափակել ենք։ Մենք ինքներս կրճատել ենք մեր շարժունակությունը, հիմա ես մի փոքր դժվար եմ պատկերացնում, թե դա ինչ փաստաթուղթ պետք է լինի, որ կարողանա Հայաստանին ռեալ հնարավորություն տա Եվրամիության մեջ։ Մենք խիստ սահմանափակող փաստաթուղթ ունենք ԵԱՏՄ  շրջանակներում։

-Ամեն դեպքում ՀՀ նախագահը, վարչապետը ասում են՝ մենք ոչ մի պատճառ չունենք փաստաթուղթը չստորագրելու։ Եվ նշվում է, որ նոր փաստաթուղթը  չի հակասում այն պարտավորություններին, որ մենք ստանձնել ենք ԵԱՏՄ-ի առաջ։ Այդ վստահեցումները բավարար հիմք չե՞ն լիահույս լինելու համար։

-Իհարկե, Եվրամիության հետ կարելի է փաստաթուղթ ստորագրել, բայց հարցն այն է, թե ինչ ուժ ունի այդ փաստաթուղթը։ Եթե ձևի համար փաստաթուղթ ստորագրենք՝ դա արդյո՞ք որևէ բան կտա Հայաստանին։ Նայելով մեր հարևան Վրաստանին և տեսնելով, թե  այնտեղ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչ հնարավորություններ է ստացել Վրաստանը՝ դժվարանում եմ լիահույս լինել։ Նրանք առանց վիզայի կարող են ԵՄ անդամ երկրներ մեկնել, բանակը կառուցվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների սիստեմով, կոռուպցիայից դե ֆակտո ազատվել են, ԵՄ-ից ու ԱՄՆ-ից միլիարդավոր ինվեստիցիաներ են մտնում Վրաստան՝ այդ առումով ես մեծ հույսեր չունեմ Հայաստանի հետ կապված։ Այո՛, գուցե ստորագրենք համաձայնագիրը, և մեզ մոտ տարին  մեկ, հումորով նշեմ. «երգչախումբ կգա-կերգի՝ կգնա»։ Ուզում եմ ասել՝ մենք ռեալ տնտեսական ու քաղաքական շահ այդ պայմանագրից չենք ունենալու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում