Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի 0:0 խաղաց «Լիվերպուլի» հետ: Այս պահին «Յունյթեդը» 20 միավորով առաջին հորիզոնականում է, սակայն քիչ հետո «Մանչեսթեր Սիթին» մրցելու է «Սթոք Սիթիի» հետ և հաղթանակի դեպքում 22 միավորով կգլխավորի մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի հավաքականի անագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 63-րդ րոպեին, տեղը զիջելով Լինգարդին: