Թուրքիան Սիրիային է հանձնել գարնանը թուրքական գավառներից մեկում խոցված կործանիչի ռազմական օդաչուին:
Օդաչուն 7 ամսով ազատազրկվել էր լրտեսության մեղադրանքով, նախօրեին դատարանը որոշել է ազատ արձակել նրան: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Թուրքական բանակը մարտին խոցել էր սիրիական ՄիԳ-21-ը: Օդաչուին հաջողվել է ռազմական մեքենան Թուրքիայի սահմանային բնակելի կետից հեռացնել, որից հետո այն պայթել է: Դատարանը օդաչուին ազատ արձակելու գործում հաշվի է առել այդ հանգամանքը: