Երևանի տոնին նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գումար է ծախսվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շրջում է մայրաքաղաքում՝ հետևելով միջոցառումների ընթացքին:
«Վերջնական ծախսերը իմանալու համար պետք է տոնախմբությունը ավարտվի, որպեսզի իմանանք թե գործարաների, թե բարերարների մասնակցությունից ինչ գումար է հավաքագրվում,ըստ դրա վերջնական կհայտարարենք՝ ինչ ծախսեր են իրականացվել: Բայց ձեզ վստահեցնում եմ նախորդ տարիների համեմատ ավելի քիչ են լինելու»,-շեշտեց նա:
Տարոն Մարգարյանը խուսափեց խոսել ավագանու արտահերթ նիստի ընթացքում Լևոն Իգիթյանի հնչեցրած հայհոյանքից: Անդրադառնալով հարցին, արդյոք Իգիթյանին նկատողություն տալու է՝ Մարգարյանն ասաց. «Այսօր Երևանի տոնակատարությունն է, շնորհավորենք մեկս մյուսի և ուրախանանք, իսկ ինչ մնում է ավագանու և մյուս հարցերին հաջորդ օրերին կհանդիպենք, կզրուցենք»,-ընդգծեց նա: