Գերմանիայի իշխանություններին են դիմել ավելի քան 600 թուրք պետծառայողներ՝ խնդրելով տրամադրել քաղաքական ապաստան Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Ինչպես հաղորդում է TASS-ը, 2017-ի հունվարից մինչև սեպտեմբերի կեսեր դիվանագիտական անձնագրերի շուրջ 250 սեփականատերեր և 380 բարձրաստիճան պաշտոնյաներ ներկայացրել են փախստականի կարգավիճակի ստացման դիմումներ:
Անկարան կարծում է, որ հեղաշրջման ենթադրյալ կազմակերպիչները այս պահին թաքնվում են, այդ թվում նաև՝ Գերմանիայում: