Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը համակարծիք չէ նրանց հետ, ովքեր ասում են, որ երևանյան մշակույթից բան չի մնացել:
«Ովքեր այդպես են կարծում, թող լայն բացեն իրենց աչքերը, բացեն մարմնի վրա եղած բոլոր ծակոտիները և ամբողջությամբ ընկալեն Երևանն այնպես, ինչպես կա, և շարունակեն բոլոր ավանդույթները: Նման բան ասողները, գուցե իրենք ներկա գտնվելով քաղաքում, իրե՞նք են բացակայում քաղաքից»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչում պետք է գտնել լավը, դրականը:
«Թև-թիկունք պետք է լինենք բոլոր ոլորտներին, բոլոր անհատներին, յուրաքանչյուրիս գնահատականը որ մենք ունենք, փոխանցենք դիմացինին. դա է կարևոր: Այլապես, վստահեցնում եմ, զարգացում չենք ունենա»,- ասաց նա: