«Եթե որևէ մեկին թվում է, թե Ժնևում Սերժ Սարգսյանն ու Ալիևը քննարկելու են խնդրի կարգավորումը, ապա ես այդ սպասումը չունեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպմանը՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։ Նրա խոսքով՝ այս հանդիպումը ավելի շատ ժեստ է համանախագահների խնդրանքին, որ եթե չլինեն այդտեսակ հանդիպումներ, արդեն համանախագահների ինստիտուտի գոյությունն է իմաստազրկվում։
Թևան Պողոսյանի խոսքով՝ հանդիպման ժամանակ մաքսիմում կարող է խոսք գնալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված վստահության մեխանիզմների ներդրմանը։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման վերաբերյալ հնարավոր քննարկումներին, ապա Պողոսյանի խոսքով՝ այդ քննարկումների ժամանակ մինչև Արցախի ներկայացուցիչը չնստի սեղանի շուրջ, ապա ոչ ոք հարցի լուծում առաջ չի քաշի, և հարցը լուծում չի ստանա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: