Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կարծիքով՝ տարածաշրջանային բոլոր հակամարտությունների և ճգնաժամերի ետևում կանգնած է ԱՄՆ-ը:
Տեղական ԶԼՄ-ների համար իր ելույթում Ռոհանին ուշադրություն է հրավիրել ԱՄՆ հատուկ ծառայությունների դերակատարման վրա, երբ 1950-ականներին հանրապետությունում տեղի ունեցավ հեղաշրջում:
Բացի այդ, նա քննադատել է ամերիկյան միջամտությունը Վիետնամի, Աֆղանստանի ու Իրաքի հակամարտությանը և առանձին նշել 1988-ի միջադեպը, երբ իրանական ինքնաթիռը խոցվեց ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից արձակված հրթիռով: