ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կոչ անել Կոնգրեսին փոփոխել օրենքը, որով սահմանվում է ատոմային գործարքով Իրանի պարտավորությունների վերահսկողության կանոնակարգը: Թրամփը օրենքում նշել է «կրիտիկական կետեր», որոնց խախտման դեպքում Իրանի հանդեպ ինքնաբերաբար կվերակնգնվեն պատժամիջոցները, որոնք չեղյալ էին համարվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի հրավիրված հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ օրենսդիրները նաև պետք է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ սահմանափակումներ մշակեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թիլերսոնն ասել է, որ երբ Թրամփը հայտարարի, որ Իրանը չի հետևում ԳՀՀԾ-ին, և տեղեկացնի այդ մասին Կոնգրեսին, օրենսդիրները երեք տարբերակ կունենան: «Կոնգրեսը որոշում է ոչինչ չանել, ապա նախագահը հավաստում է գործարքը, մենք շարունակում ենք իրականացնել ԳՀՀԾ դրույթները և չենք վերականգնում պատժամիջոցները: Այլ կերպ ասած, Կոնգրեսը որոշում է ոչինչ չանել », – պարզաբանել է նա:
«Կոնգրեսը կարող է նաև որոշել վերսկսել պատժամիջոցները: Եթե անի դա, ապա կասկածի տակ է դնում ԳՀՀԾ-ն», – ասդել էնա: