Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Հետխորհրդային քավարան՝ իրական անկախության և գաղութային անցյալի միջև. Վիտալի Պորտնիկով

Քավարան՝ իրական անկախության և գաղութային անցյալի միջև

Նախկին խորհրդային ցանկացած պետություն, որն ընտրում է իրական անկախության և զարգացման ուղին, ստիպված կլինի լքել հետխորհրդային տարածաշրջանում գործող ինտեգրացիոն կազմակերպությունները՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ: Այդպես եղել է Վրաստանի հետ, և նույնն այսօր տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Դա վերաբերում է նաև այնպիսի երկրների, ինչպիսին՝ Հայաստանն է, որը շատ մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը՝ Սոչիում հոկտեմբերի 10-12-ը կայացած ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի գագաթնաժողովների առիթով խոսելով նախկին ԽՍՀՄ տարածքում ստեղծված ինտեգրացիոն կառույցների արդյունավետության և նշանակության մասին:

Պորտնիկովի ակնարկը շատ հստակ էր՝ թեև «Հայաստանը ուժեղ կախվածության մեջ է Ռուսաստանից իր ռազմավարական գոյության պահպանման իմաստով», այնուամենայնիվ, ուշ թե շուտ ստիպված է լինելու ընտրություն կատարել՝ կա՛մ պետք է փոխըմբռնման հասնի իր հարևանների հետ, կա՛մ հրաժարվի իրական զարգացման ճանապարհից և հավերժ ապրի «այս քավարանում՝ իրական անկախության և գաղութային անցյալի միջև»:

Ուկրաինացի վերլուծաբանի համոզմամբ՝ հետխորհրդային տարածքում գործող բոլոր այս կազմակերպություններն ունեն ընդամենը մեկ իմաստ՝ միավորել անդամակցող պետությունների ավտորիտար ռեժիմները, որոնց ղեկավարները որևէ լուրջ տնտեսական բարեփոխում չեն իրականացնում իրենց երկրներում և և փորձում են հավերժացնել իրենց անձնական կամ կլանային իշխանությունը: Բացի այդ, անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, ունի մեկ այլ կարևոր բացատրություն և մոտիվացիա: Պորտնիկովի խոսքերով՝ միութենական նախկին հանրապետություններից յուրաքնաչյուրն իր անդամակցությամբ լուծում է մեկ կարևոր խնդիր՝ պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, իսկ հարաբերությունները մյուս երկրների հետ երկրորդական են: Դա է պատճառը, որ, օրինակ, Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում փաստացի համագործակցում է միայն Ռուսաստանի հետ, թեև Ռուսաստանից բացի՝ այդ կազմակերպությանն անդամակցում են նաև Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Բելառուսը:

Եվրասիական միության մասին էլ մեր զրուցակիցը, մեղմ ասած, լավ կարծիք չունի: Պորտնիկովն այն անվանեց «նախկին ռուսական գաղութների միավորում Ռուսաստանի շուրջ, ոչ ավելին»:

«Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը և մյուս կազմակերպություններին, որովհետև իրեն անհրաժեշտ է պահպանել լավ հարաբերություններ Մոսկվայի հետ, և բացի այդ՝ անդամակցումը այդ կազմակերպություններին Ռուսաստանի ցանկությունն է: Խորհրդային միության նախկին հանրապետություններից յուրաքանչյուրն այդ անդամակցությամբ լուծում է Ռուսաստանի հետ հարաբերությունների, ոչ թե մյուս անդամ պետությունների հետ հարաբերությունների պահպանման և զարգացման հարցը: Այս պետությունները կողմնորոշված են դեպի Ռուսաստան: Նրանց միջև որևէ ընդհանուր շահ չկա, ուստի միանգամայն ճիշտ եք՝ Բելառուսն ու Ղազախստանը լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ: Իսկ ինչո՞ւ պիտի նրանք վատ հարաբերություններ ունենային: Նույնիսկ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Քանի որ Հայաստանը իր անվտանգությամբ կախված է Ռուսաստանից, նա ստիպված է համաձայնել ռուսական ինտեգրացիոն կառույցներին միանալու առաջարկին, այլապես նա վտանգի կենթարկի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Նույնը կարելի է ասել նաև Բելառուսի և Ղազախստանի մասին: Բայց այս երկրների միջև որևէ փոխըմբռնում չկա և չի կարող լինել, որովհետև նրանք տարբեր աշխարհաքաղաքական և տնտեսական շահեր ունեն:

Բացի այդ, հարկավոր է հասկանալ մի կարևոր հանգամանք՝ հենց որ հետխորհրդային որևէ պետություն դառնում է ժողովրդավարական, ընտրություն է կատարում իրական անկախության օգտին, անմիջապես լքում է հետխորհրդային բոլոր ինտեգրացիոն կառույցները: Այդպես եղել է Բալթյան երկրների հետ, որոնք չէին էլ պատրաստվում մասնակցել հետխորհրդային նախագծերին, այլ որոշեցին իրական տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի կազմում: Ավելի ուշ այդպես եղավ Վրաստանի հետ, որը դուրս եկավ ԱՊՀ-ից, և նույնն այսօր տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Ցանկացած երկիր, որը կընտրի ոչ թե հետգաղութային, այլ՝ անկախ, ժողովրդավարական զարգացման ուղին, ստիպված կլինի լքել հետխորհրդային ինտեգրացիոն նախագիծը: Դա վերաբերում է նույնիսկ այնպիսի երկրների, ինչպիսին է Հայաստանը, որը շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, եթե կուզեք, իր ռազմավարական գոյության պահպանման տեսանկյունից: Բայց այս երկրներն էլ, վաղ թե ուշ, ստիպված են լինելու ընտրություն կատարել՝ կա՛մ գտնել ինչ-որ փոխզիջում, փոխըմբռնում տարածաշրջանի հարևանների հետ, կա՛մ հրաժարվել այդպիսի զարգացումից և հավերժ ապրել այս քավարանում՝ իրական անկախության և գաղութային անցյալի միջև»,- նշեց Վիտալի Պորտնիկովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում