Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Ադրբեջանը ոչ թե թելադրողի, այլ աննորմալի դիրքից է խոսում. Դավիթ Բաբայան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր է, քանի որ նման հանդիպումները ապահովում են խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը: Եթե բանակցություններ չլինեն, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է տեղափոխվել այլ հարթություն, և փորձ կարվի խնդիրը լուծել ոչ թե խաղաղ, այլ ռազմական ճանապարհով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Բացի այդ, հայ-ադրբեջանական բանակցությունները հնարավորություն են տալիս ոչ միայն երկու նախագահների, այլև միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների միջև մտքերի փոխանակման, ինչը ևս կարևոր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպման մասին:

ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Ժնևում:

Մեկնաբանելով հարցը, թե ի՞նչ օրակարգ կունենա նախագահների գագաթնաժողովը Ժնևում, կամ ի՞նչ հարցեր կքննարկվեն, Դավիթ Բաբայանը կանխատեսեց, որ լինելու են ընդհանուր և կոնկրետ հարցեր: Ընդհանուր հարցերն են՝ խաղաղ կարգավորումը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Իսկ կոնկրետ խնդիրները վերաբերում են հակամարտության գոտում անվտանգության մեխանիզմների կիրառմանը, այլ կերպ ասած՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունների կատարմանը:

Բաբայանի խոսքով՝ այս հարցերը պետք է ամեն անգամ բարձրացվեն և քննարկվեն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ է հայտարարում Ադրբեջանը, որովհետև նշված համաձայնությունները փաստորեն ձեռք բերված միակ պայմանավորվածությունն են վերջին տարիների ընթացքում, և հիմնախնդրի կարգավորման համար համապատասխան պայմաններ ստեղծելու հարցի քննարկումը ևս առարկայական բանակցություն է, իսկ Ադրբեջանը շահարկում է «առարկայական բանակցություն» ասվածը: Ադրբեջանն ուզում է «կլանել Արցախը» և չի թաքցնում իր մտադրությունը: Սա է «առարկայական խնդիրը» Ադրբեջանի համար:

«Կան կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում: Սրա ուղղությամբ պետք է աշխատանքը տարվի, և նույնիսկ այս ուղղությամբ դժվար է ակնկալել ինչ-որ առաջընթաց կամ հանգուցալուծում, որովհետև Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկում: Այս ամենը հաշվի առնելով՝ պիտի հասկանանք, որ երբևիցե այդ դիրքորոշումից չենք շեղվելու, որ հակամարտության կարգավորումն այնպիսին պիտի լինի, որպեսզի հետագայում ավելի ծանր և անկանխատեսելի հետևանքներով պատերազմ չլինի: Մենք պիտի ունենանք այնպիսի անվտանգության համակարգ, որը չի զիջում ներկայիս անվտանգության համակարգին: Հետևաբար ամեն ինչ առարկայական է, չկան բանակցություններ բանակցությունների համար: Բանակցությունները միշտ էլ առարկայական են»:

Ադրբեջանն, իհարկե, շարունակելու է խոչընդոտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, փորձելու է ճնշում գործադրել, որպեսզի բանակցություններն ընթանան իր առաջադրած պայմաններով, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը հաջողության է հասնելու իր այդ ռազմավարությամբ:

Արցախում նաև համաձայն չեն այն մտքի հետ, թե Բաքուն ավելի ուժեղ դիրքեր ունի բանակցություններում կամ հանդես է գալիս թելադրողի դիրքերից, և փաստում են, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ խաղաղ բանակցություններում, որի պատճառով էլ առաջընթաց չի լինում հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Օրինակ՝ պաշտոնական Ստեփանակերտը ժամանակին առաջարկել է չխախտել զինադադարը գոնե ազգային, միջազգային, կրոնական տոների օրերին, բայց ադրբեջանական կողմը նույնիսկ այդ առաջարկն է մերժել: Դավիթ Բաբայանն ասում է, որ շփման գծում զինադադարի ամրապնդման, միջադեպերի կանխարգելման նման առաջարկները կյանքի կոչելու համար առաջին հերթին միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի և պարտադրի, որպեսզի որոշումները կատարվեն, իսկ պարտադրանքն իր հերթին կարող է տարբեր այլ խնդիրներ առաջացնել, այդ պատճառով էլ Մինսկի խմբի եռանախագահող պետություններն ըստ երևույթին խուսափում են կտրուկ քայլերից, և հետևաբար կարգավորման գործընթացն է ձգձգվում:

Արցախի նախագահի մամուլի խոսնակն, ըստ էության, հասկացնել տվեց, որ այս պահին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին նոր առաջարկներ չկան, իսկ Ադրբեջանի առաջարկած կարգավորման տարբերակները՝ «հող՝ խոստման դիմաց» կամ «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևերի վրա, իրատեսական չեն և անընդունելի են հայկական կողմի համար:

«Ես չեմ ընդունում, որ Ադրբեջանը թելադրողի դիրքից է խոսում: Պարզապես աննորմալի դիրքից է խոսում, անհավասարակշիռ կողմի դիրքերից է խոսում, որովհետև այն, ինչ անում է Ադրբեջանը, թելադրողի դիրք չէ, այլ շիզոֆրենիայի արտահայտման մի ձև է: Բայց երկար բուժում է պետք: Այդ հանդիպումները նաև բուժիչ հատկություն ունեն՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու առումով, որովհետև եթե չկա հնարավորություն, այսպես ասած, նոր կարգավորման ուղղությամբ քայլեր կատարելու, ապա սա էլ է կարգավորման մի ձև: Եթե չկա պատրաստակամություն նույն Ադրբեջանի կողմից վերանայելու իր կարծր դիրքորոշումը, ապա կարգավորման այս ձևը պետք է պահպանվի: (…) Այդ տարբերակները իրատեսական չեն: Սա շոուի մի ձև է Ադրբեջանի կողմից և պարզապես իրատեսական չէ: Խոստման դեմ միայն խոստում են տալիս: Մենք միշտ ասել ենք՝ մենք տարածքի խնդիր չունենք: Այո, կա սահմանների հստակեցման հարց, բայց դա այնքան լայն հասկացություն է: Բայց սա միայն այն չէ, ինչի մասին խոսում է Ադրբեջանը: Վերջապես կա Նախիջևանի հարց, հյուսիսային Արցախի խնդիրը՝ Շահումյան, Գետաշեն և այլն: Եթե այդ համատեքստում նայենք, խոսքը 20-28 հազար քառ./կմ տարածքի մասին է, հետևաբար դա այդքան հեշտ հարց չէ»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում