ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել հանրապետության տարածքում ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների արդյունքները։
Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ նախարարը հայտնեց, որ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները շատ կարևոր են եղել մասնակիցների միջև փոխգործակցության ամրապնդման առումով։ Զորավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր երկրների, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ, Ոստիկանության ստորաբաժանումները, ԿԽՄԿ ներկայացուցիչները։