Օլիմպիական կրկնակի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող սուսերամարտիկ Յանա Եգորյանը մի քանի օր անցկացրել է Հայաստանում և հանդիպել հորը: Նշենք, որ հանրահայտ մարզուհին հոր հետ չէր հանդիպել 17 տարի:
Ինստագրամի իր էջում Եգորյանը հրապարակել է տեսանյութ, որում հոր հետ թանկարժեք ավտոմեքենա է նստում:
«Հիմա հասկանում եմ, «պապան» մեքենայով է եկել: Ամեն անգամ նոր, մեքենայով, գողացված մեքենայով»,- կատակել է Եգորյանը: