Tuesday, 16 04 2024
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել

Հանրապետական «արջերի» եվրոպական արկածները

Արմեն Աշոտյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ ՀՀԿ ներկայացուցիչը Խորվաթիայում մասնակցելու է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քարոզչական խմբերի պատասխանատուների հանդիպմանը:

Եվրոպայի ամենամեծ ու հեղինակավոր կուսակցությունը պատրաստվում է մասնակցել 2019թ.-ի մայիսին նշանակված Եվրախորհրդարանի ընտրություններին, և նման հանդիպումները միանգամայն օրինաչափ են: Նման ձևաչափերին ՀՀԿ-ի մասնակցությունը նույնպես բացատրելի է, որովհետև ի վերջո եվրոպական քաղաքական, ընտրական մշակույթը յուրացնելու խնդիր ունեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը:

Արտառոցն Աշոտյանի երեկվա ձևակերպումն է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում իր կիրառած տեխնոլոգիաները փոխանցել եվրոպացի գործընկերներին: Այս հայտարարությունն իր քաղաքական ցինիզմով ոչ միայն եվրոպացիներին, այլ նաև մեր հասարակությանը ծաղրելու փորձ է: Թերևս հարկ կա խոսելու Հայաստանի վերջին ընտրությունների մի քանի առանձնահատկությունների մասին, որպեսզի անգամ PR-ի նպատակով դրանք դադարեն խաղարկվել իշխանությունների կողմից՝ մատուցվելով որպես օրինականության, ժողովրդավարության ձեռքբերում:

Իհարկե, կարող ենք սահմանափակվել Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հակիրճ ձևակերպմամբ և սահմանափակվենք ընտրական գործընթացին տրված «քաղաքական կոռուպցիա» դիպուկ ձևակերպմամբ: Այնուամենայնիվ, կարծում ենք՝ անհրաժեշտություն կա որոշ փակագծեր բացել, որպեսզի «անցնցում ընտրությունները» չշփոթվեն օրինական ընտրությունների հետ, կամ հետընտրական հանրահավաքների բացակայությունը չբացատրվի այն հանգամանքով, թե իբր կա հանրային ռացիոնալ կոնսոլիդացիա ընտրությունների արդյունքների շուրջ:

ՀՀԿ-ի ընտրական միակ տեխնոլոգիան եղել է «տասը հազար դրամի» գործարքը, որն էլ դարձել է քրեաօլիգարխիայի և աղքատության ճիրաններում հայտնված ու այլընտրանքից զրկված հասարակության կոնսենսուսի առանցքը: Ընդդիմադիր որևէ ուժ չկարողացավ հանրությանն առաջարկել քաղաքական «պրոդուկտ», որն ավելին արժենար, քան այն տասը հազար դրամները, որոնք առատորեն բաժանվեցին ընտրողներին: Ընդ որում՝ «տասը հազար դրամի» օպերացիան ուներ «վերահսկողության» հստակ մեխանիզմ, երբ վարչական և օլիգարխիկ ահաբեկման միջոցով ամբողջովին կառավարվում էր ընտրողի վարքագիծը:

Սերժ Սարգսյանի հրապարակային հավատարմությունը եվրոպական արժեքներին կամ Կարեն Կարապետյանի «նոր ոգին» չեն կարող քողարկել քաղաքական կոռուպցիայի այն դրսևորումը, որն արձանագրվեց խորհրդարանական վերջին ընտրություններում: Դա քրեաօլիգարխիայի տոտալ հաղթանակն էր քաղաքական և ընտրական ինստիտուտների նկատմամբ՝ ընդդիմության և այլընտրանքի բացակայության ֆոնին:

Հիմա, եթե ՀՀԿ-ն մտադիր է «տասը հազար դրամի» ընտրական տեխնոլոգիան «արտահանել» Եվրոպա, ապա դրանով նա «արջի ծառայություն» է մատուցում ԵԺԿ իր գործընկերներին: Այն, ինչը Հայաստանում բանալի է սեփական իշխանությունը հավերժացնելու համար, քաղաքակիրթ Եվրոպայում կարող է դառնալ «ուղեգիր» երկար տարիներ բանտում անցկացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում